Սահակաշվիլու ջերմագին ողջույնները հայ «արևմտամետներին»
Ադրբեջանում խիստ անհանգստացած են Վրաստանի իշխանությունների և ռուսական «Գազպրոմի» միջև ընթացող բանակցություններից ու ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրանք։
Ալիևի վարչակարգը, հասկանալի պատճառներով, դեմ է նաև Իրանի ու Վրաստանի գազային համաձայնությանը, ըստ որի՝ որպես տարանցիկ պետություն է դիտարկվում Հայաստանը։
Վրաստանում հիմա ակտիվորեն աշխատում են թուրք–ադրբեջանական լոբբիստները, կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, այդ երկրների հաճախորդները։
Հաճախորդների մեջ ամենաակտիվը Վրաստանի տխրահռչակ նախկին նախագահ Սահակաշվիլու թիմակիցներն են, որոնք մեղադրում են Իվանիշվիլու թիմին էներգետիկ նոր քաղաքականության համար։ Այսինքն՝ ստացվում է, որ Սահակաշվիլու թիմակիցները քննադատում են Իվանիշվիլուն՝ Վրաստանում էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիա ապահովելու և թուրք–ադրբեջանական լիակատար կախվածությունից Վրաստանը դուրս բերելու համար։
Պաշտոնական Բաքվի ջանքերը Վրաստանի մասով առայժմ օգուտ չեն տալիս, բայց նրանք շարունակում են աշխատել։ Խաղի մեջ է մտցվել թուրք–ադրբեջանական տանդեմի թիվ մեկ հաճախորդը՝ Սահակաշվիլին։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում նա նշել է, որ դեմ է «Գազպրոմի» հետ բանակցություններին։ Քաղաքական ծաղրածուի կարգավիճակ ունեցող այդ մարդն անգնահատելի գործընկեր է համարել Ադրբեջանին։
Նկատենք, որ Սահակաշվիլու այս վարքագիծը նորություն չէ։ Նա իր նախագահության տարիներին վարում էր հստակ ընդգծված հակահայկական ու պրոադրբեջանաթուրքական քաղաքականություն։ Ուշագրավն այն է, որ չնայած այդ ամենին՝ նա Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է ՀՀ բարձրագույն պարգևի («նախաձեռնողականությունն» ու «Ֆուտբոլային» քաղաքականությունն այլ բան չէին էլ ենթադրում), ինչպես նաև դարձել է հայ «արևմտամետների» սիրելին, քանզի պաթոլոգիկ ռուսատյաց է, ինչը «Միջազգային արևմտամետ ինտերնացիոնալի» անդամների համար ամեն ինչից վեր է։
Սահակաշվիլին իր պրոադրբեջանական ու հակահայկական հեռուստաելույթով հերթական ողջույնները հղեց մեր տնաբույծ «արևմտամետներին» ու նրանց առաջնորդ «Վերջի բոլշևիկին»։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Հայաստանյան կողմը զրո մասնակցություն ունի Վրաստանի գազային բանակցություններում, մինչդեռ այդտեղ ուղղակիորեն շոշափվում են նաև Հայաստանի շահերը։
Ու դա զարմանալի չէ։ Մեզ մոտ շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում։ Օրինակ՝ Աշոտյանի փոխարեն մեկ այլ աշոտյանատիպ դաշնակցականի պաշտոն տալու հարցն ու վերարտադրության թեմաները։
Համ էլ՝ Վրաստանում ֆիզկուլտուրնիկին ՀՀ դեսպան նշանակելով՝ Սարգսյանը ցույց է տվել, թե իրականում ինչպիսի վերաբերմունք ունի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության հանդեպ։
Ու դեմագոգիկ են հնչում վերջին օրերին ներկայացվող այն տեսակետները, թե, իբր, ՀՀ դեսպանությունները պետք է փորձեն ներդրումներ բերել։