Լրահոս

22.02.2016 15:24


Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Փետրվարի 20-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում մահացել է զինծառայող, 1995 թ. ծնված Սենան Մեհդիզադեն (Sənan Mehdizadə): «razm.info»-ն նշում է, որ այս մասին փետրվարի 22-ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվական կայքը:

Մահացած զինծառայողի եղբայրը՝ Կենան Մեհիզադեն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եղբորը սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ: Համաձայն տեղեկությունների՝ Մեհիզադեն ծառայության էր անցել 2015-ի հունվարից:

Նշենք, որ դեպքի հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական պարզաբանում կամ հայտարարություն չի արվել։

Մանրամասները՝ «razm.info»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը