Լրահոս

22.02.2016 15:50


Սիրիահայերի օգնության հեռուստամարաթոնի ընթացքում 1.2 մլն դոլար է հավաքվել

Սիրիահայերի օգնության հեռուստամարաթոնի ընթացքում 1.2 մլն դոլար է հավաքվել

Սիրիայի հայության օգնության հիմնադրամի կազմակերպած «Փրկի՛ր կյանք» հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 1.2 մլն դոլար։ Այս մասին հայտնում է «Asbarez»-ը։

Հեռուստամարաթոնը մեկնարկել էր կիրակի՝ ժամը 2։00-ին, և 6 ժամվա ընթացքում համայնքների, քաղաքացիական առաջնորդների, կազմակերպությունների, դպրոցների և այլ հաստատությունների կողմից դրամական օգնություն է հավաքել Սիրիայի պատերազմից տուժած հայերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը