«Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ։ Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։ Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն ուզում կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք։ Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան»։
Սա մեծն Թումանյանն է գրել դեռ 120 տարի առաջ:
Կարծում եմ, հարկ չկա ասելու, թե խոսքն ինչի մասին է:
Երբ, այսպես կոչված, խորհրդարանական լրագրողներին ինչ-որ մեկը «նախիր» է անվանում եւ հայհոյում է նրանց հասցեին՝ դրա համար այդ մեկը «հիմք» ունի:
Այո՛, այո՛: 2008-ից սկսած մինչ օրս, հայտնի կենտրոնից հրահանգվել է գաղջը խտացնել եւ լրագրողական դաշտի մեծ մասը հե՛նց դրանով էլ զբաղված է. կարեւոր հիմնախնդիրները թողած՝ զբաղված են սրան ու նրան անմիտ հարցեր տալով եւ իրենց լրատվամիջոցների էջերն այդ տխմար երկխոսություններով լցնելով:
Երբե՛ք չեն հանդգնել գրել մեծամասնության հակազգային քվեարկությունների, արտաքին եւ ներքին «նախաձեռնողական» ավերիչ քաղաքականության, ՀՀԿ համագումարներում հնչած գլխավոր ելույթների սնամեջության, տրված խոստումների չկատարման, ժողովրդի կամքին հակառակ իրականացված եւ կեղծված սահմանադրական «բարեփոխումների» եւ հանրաքվեի դեմ:
Ուրեմն՝ ճաշակե՛ք այն որակումը, ինչը տրվում է ձեզ, չէ՞ որ դուք կատարում եք Սերժ Սարգսյանի հրահանգը. վազում ու «խոսեցնում» եք մարդկանց, որոնց խաթար խոսքը շատ պետք է ձեզ հրահանգողին, քանզի վերջինս ընտրել է բոլորին խայտառակելու կուրս, որպեսզի այդ ֆոնին ինքը «գրագետ ու կիրթ» երեւա:
Վայելե՛ք ձեզ հասցված «վիրավորանքը», ոչ թե դատապարտող ակցիա նախաձեռնեք: Այս երկրում դատապարտելու լիքը բան կա եւ, եթե կարող եք, ապա համարձակվեք դատապարտել այն ամենը, ինչով առանձնանում է Սերժ Սարգսյանը՝ երկիրը հասցնելով այս վիճակին: Կարո՞ղ եք: Չե՛ք կարող: Դե ուրեմն ...
Իրար արժեք

Կիմա Եղիազարյան