Քաղաքական

22.02.2016 19:15


Վահե Հովհաննիսյան. «Պետք չէ թիմ փնտրել քաղաքական դաշտում»

Վահե Հովհաննիսյան. «Պետք չէ թիմ փնտրել քաղաքական դաշտում»

Այսօր խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցով քննարկումների ժամանակ ելութով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ով ելույթի սկզբում ասաց, որ Արման Թաթոյանի դեմ որևէ խնդիր չկա, և ինքը չի տեսնում որևէ խոչընդոտ, թե ինչու պետք է ինքը դեմ քվեարկի ՄԻՊ թեկանծուին:
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ մեխանիզմը, որով ընտրվելու է ՄԻՊ-ը, որոշակի խնդիրներ հարուցում է, և կա մտավախություն լինել առաջադրած կուսակցության ՄԻՊ-ը, սակայն այդ խնդիրը պատգամավորը լուծելի է համարում:
Հովհաննիսյանն ասաց, որ ՄԻՊ-ը չպետք է դառնա ընդդիմադիր գործիչ, որովհետև դա սխալ ճանապարհ է.

«Դա ավելի հաճելի է. մամուլը ձեզ ավելի կաջակցի, ձեր մասին հաճելի բաներ կգրի, սակայն ձեր առաքելությունն ավելի բարձր է, քան լինել ընդդիմադիր գործիչ: Կա նաև զուգահեռ կողմը. դուք ձեր նշանակման առաջին օրվանից պետք է մոռանաք, որ դուք Հանրապետական կուսակցության թեկնածուն եք եղել»,-ասել է պատգամավորը:

Վահե Հովհաննիսյանի խոսքով` ՄԻՊ-ը պարտավոր է աշխատել իշխանության հետ, որովհետև եթե ՄԻՊ-ը ցանկանում է օգուտ տալ իրեն վստահված մանդատով, նա պարտավոր է աշխատել իշխանության հետմ հակառակ դեպքում հարցերը չեն լուծվելու. «Դուք պարտավոր եք աշխատել իշխանության հետ և գտնեք ճիշտ բանաձևը, ասենք՝ չմտածեք կոալիցիա մտնելու մասին»:

Վահե Հովհաննիսյանը բարձարաձայնեց գաղտնալսման թեման, որը քննարկվում է տարբեր շրջանակներում:

«Սա մի թեման է, որն օդում կախված մնում է տարիներ շարունակ։ Բոլոր գրասենյակներում, սրճարաններում զգուշավորություն են ցուցաբերում այդ հարցում և աշխատում են հեռախոսներով չխոսել: Իմ մոտ էլ այդ մտավախությունը կա: Հիմա իսկապես հնարավորություն կա, դուք կընտրվեք, մենք ունենք նոր ԱԱԾ պետ, և կարելի է նոր էջ բացել: Սա մի թեմա է, որ մի օր տհաճ լուծումներ է ստանալու: Այդպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում, դա անպայման մի օր պայթելու է»:

Անդրադառնալով նախկին ՄԻՊ պաշտպանի այն խոսքին, թե ինքը քաղաքական թիմ չունի՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ պետք չէ թիմ փնտրել քաղաքական դաշտում, որովհետև նման թիմերը լինելու են անկայուն:

«Դուք կունենք թիմ, համախոհների բանակ, եթե դուք լինեք պայքարող անհատների և թիմերի կողքին: Եթե դուք լինեք նրանց կողքին, ապա այս խորհրդարանի որևէ խմբակցության կարիքը չեք զգա»,-եզրափակեց Վահե Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը