Լրահոս

23.02.2016 09:30


ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում

ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում

Փետրվարի 23-ին՝ ժամը 00.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվ. 1987թ.) և «Mercedes E124» մակնիշի 29 LU 735 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Պ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

«Mercedes E124» մակնիշի ուղևորներ, 1987 թ. ծնված Ս. Պ.-ն և 1986 թ. ծնված Ա. Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը