Լրահոս

23.02.2016 10:45


Նարեկ Ալոյանի հայտարարությունը ՄԻՊ հարցով

Նարեկ Ալոյանի հայտարարությունը ՄԻՊ հարցով

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության անդամ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախկին թեկնածու Նարեկ Ալոյանի հայտարարությունը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ալյանս» կուսակցության գործադիր մարմնում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը և կայացվել է հետևյալ որոշումը.

1. Կուսակցությունը կտրականապես դեմ է հանրապետական խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին, հենց այն պատճառով, որ նա ներկայացված է իշխանության կողմից և հանդիսանում է իշխանության թեկնածու:

2. ՀՀ Ազգային Ժողովում «Ալյանս» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Տ. Ուրիխանյանը քվեարկելու է դեմ օմբուդսմենի իշխանական թեկնածուին:

3. Կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովը ակտիվորեն շարունակելու է իրավապաշտպան գործունեությունը՝ այդ թվում անընդմեջ դիտարկելու է օմբուդսմենի և իր աշխատակազմի գործունեությունը:

Այս խորագրի վերջին նյութերը