«Lragir.am»–ի և «1in.am»–ի գեղամյանացման վերջին փուլը (տեսանյութ)
Տարբեր են հաճախորդների և «երկխոսացվածների» անցած ճանապարհները, բայց նույն ձևով են նրանք ավատում իրենց կարիերան՝ քաղաքական ու հասարակական առումով հայտնվելով կենդանի դիակի կարգավիճակում։
Գեղամյանացման մեխանիկան
ՀՀԿ ղեկավարի մոտ ստեղծագործական առումով ճգնաժամ է, քանզի նա նոր բան չի մտածում, իմպրովիզացիաների չի գնում և նոր սցենարներ չի աշխատացնում։ Բոլոր հաճախորդների համար գործում է նույն մեխանիզմը՝ հավաքագրում, օգտագործում և պահեստավորում։
Ամենահարմար հաճախորդները ճղճղան ձայնովհավայի հաչացողներն են։ Սրանք թունդ հայհոյում են, բայց առարկայական այլընտրանք չեն հանդիսանում և իրականում ոչ մի վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։
Հաճախորդները սկզբում անկեղծորեն են կռվի մեջ մտնում, բայց քանի որ տեսակով թույլ են ու անսկզբունքային, անմիջապես ընկնում են «երկխոսացնողի» ձեռքն ու վերջում հայտնվում ՀՀԿ–ի «պադվալում»։
Դիտարկենք հաճախորդաց բանակի կարկառուն ներկայացուցիչ և ժողգործիքային «շկոլայի» հիմնադիր նախագահ Արտաշես Գեղամյանի օրինակը։
Սկզբում նա անկեղծ պայքարող էր և կոմունիստական կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն խաղի մեջ մտցվեց 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հետո Ղարաբաղում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, և արդյունքում Գեղամյանը մի պահ դարձավ ինքնուրույն ու շատ բարձր վարկանիշով գործիչ, բայց համապատասխան «զրոները» նրան դարձրեցին սկզբում քողարկված ու հանրության լայն շերտերի համար ոչ այնքան տեսանելի (2003թ. նախագահական ընտրություններ), ապա բացահայտ հաճախորդ (2008թ. նախագահական ընտրություններ)։ Դե, իսկ բացահայտվելուց հետո Գեղամյանն անցավ «վաստակած հանգստի»՝ հանգրվանելով ՀՀԿ–ի համամասնական ցուցակում (2012թ. խորհրդարանական ընտրություններ)։
Հիմա Գեղամյանը զբաղված է Սերժ Սարգսյանի համար սազանդարություն անելով ու համարում է, որ երբ իրեն «դատարկ դհոլ» էին անվանում, դա անում էին սթափեցնելու համար (տե՛ս կից տեսանյութը)։
Նույն գեղամյանական սխեմայով հաճախորդանում են քաղաքական, քաղաքացիական ու լրատվական դաշտի «պայքարիստները»։ Տարբերությունն այն է, որ Գեղամյանը ձգեց մի քանի տարի, իսկ ահա համացանցի ու «Ֆեյսբուքի» միջոցով նորաթուխ գեղամյանները բացահայտվում են շատ արագ և «խուրդվում»։
«Գեբելսյան» քարոզչամեքենան խժռում է իր զավակներին
Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում որոշել են գեղամյանացման վերջին փուլ մտցնել «Գեբելսյան» քարոզչամեքենայի դրոշակակիրներ համարվող «Lragir.am» և «1in.am» կայքերին։ Այսինքն՝ որոշել են «խուրդել»։
Պատճառը շատ պարզ է։ Քաղաքական դաշտում այս պահին անապատային վիճակ է։ «Սահմանադրական» հեղաշրջումից հետո խնդիր է դրված գործող նախագահից «ազգային առաջնորդի» կերպար ստանալ, իսկ դա նշանակում է, որ արդեն փոխվելու է «անկախ» լրատվամիջոցների գործունեության բնույթը։
Եթե 2008–ից հետո նախագահական նստավայրի տակ կքած «անկախ» լրատվամիջոցներն արտաքուստ ընդդիմադիր կեցվածքով էին հանդես գալիս ու քննադատում Սերժ Սարգսյանին, որպեսզի կարողանային «լեգիտիմ» ձևով պայքարել նույն Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ, ապա այժմ սրանց առաջադրանք են տվել «ա լյա» ուշ շրջանի Գեղամյան բացահայտորեն պաշտպանել ՀՀԿ ղեկավարին։
2008–ի մարտի 1–ի համար կոկորդիլոսի արցունքներ թափող և ԵՏՄ–ի դեմ պայքարողի «արևմտամետ» կեցվածք ընդունած «Lragir.am»–ին ու «1in.am»–ին հիմա պարտադրել են գովերգել Սերժ Սարգսյանի փետրվարի 12–ի ելույթը և հայտարարել, թե նրանից հանրությունը կարող է դրական սպասումներ ունենալ։ Այս լրատվամիջոցները, փաստորեն, բացահայտորեն պաշտպանում են այն Սարգսյանին, ով մարտի 1–ի դեպքերի թիվ մեկ շահառուն է եղել ու գիշերային որոշմամբ Հայաստանը մտցրել սույն կայքերի «չսիրած» Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ։
Ուշագրավն այն է, որ Բաղրամյան 26–ից «Lragir.am»–ին ու «1in.am»–ին դարձնում են2012–ի նմուշի Գեղամյան և զուգահեռաբար իրենց տակ աշխատող մեկ այլ լրատվամիջոցով «փչացնում» են նույն այդ կայքերին՝ հայտարարելով, որ փետրվարի 12–ին հնչած ելույթը ոչ թե խոսքի ազատության պաշտպանություն և քաղաքատնտեսական կյանքի բարեփոխում է նշանակում, այլ մենիշխանություն ձևավորելու ցանկություն։ Այսինքն՝ մինչ «Lragir.am»–ն ու «1in.am»–ը փորձում են իրենց հայտնի կենդանու տեղ դրած գրել, թե բա՝ եկեք աջակցենք ՀՀԿ ղեկավարին, քանզի նա բարեփոխումներ է անելու Արևմուտքի աջակցությամբ, «Գեբելսյան» քարոզչամեքենայի մեկ այլ գործիք հանդիսացող լրատվամիջոցը ցինիկաբար գրում է, որ, բնականաբար, նման բան չկա և չի կարող լինել, քանզի միայն միամիտները կարող են հավատալ, թե բարեփոխում է սպասվում։
«Lragir.am»–ի ու «1in.am»–ի գեղամյանացման հետագիծը
Եվ այսպես, «Lragir.am»–ն ու «1in.am»–ը պաշտոնապես գեղամյանանում են՝ գովերգելով փետրվարի 12–ին հնչած ելույթը։ Լավատեղյակների համար սրանք բացահայտված էին շատ վաղուց, բայց հիմա արդեն ազնիվ քյարփինջների համար էլ է այս ամենն ակնհայտ դառնում։
Ու հիմա ճիշտ ժամանակն է հիշել, թե ինչ ճանապարհ անցան սրանք մինչև ՀՀԿ–ի «պադվալում» և Գեղամյանի կողքին հայտնվելը։
«Lragir.am»
«Lragir.am»–ը ստեղծել է Հայկազն Ղահրիյանը, ով իր լրագրողական կարիերայի ընթացքում երբեք աչքի չի ընկել կայուն գաղափարներով ու սկզբունքներով։ Նա տարբեր ժամանակահատվածներում տարբեր շրջանակների է ծառայել՝ համաձայնելով անգամ Ղարաբաղում նախագահ նշանակված Արկադի Ղուկասյանի պատվերները կատարել, ինչի համար նա դեռ չի հասցրել պատասխան տալ, բայց կհասցնի։
Մի պահ Ղահրիյանը դարձավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ոչ ֆորմալ խոսնակը։ Դա 2005–ի հատվածում էր։ Այնուհետև Ղահրիյանի մոտ սկսվեցին նոր տիրոջ և նոր տեղի անհանգիստ փնտրտուքները։
2007-ից մինչև 2010–ի սկիզբը «Lragir.am»–ը, այսպես ասած, լևոնական էր ու քննադատում էր իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում խոսվում էր այն մասին, որ այդ կայքը փակման եզրին է, քանզի փող չկա, և հնարավոր չի լինում գովազդներ բերել (այդ լրատվամիջոցի աշխատողներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում, և լրատվական դաշտում բոլորը գիտեին այդ մասին)։
2010–ին, սակայն, «Lragir.am»–ը սկսեց ծաղկել։ Տեղի ունեցավ կայքի դիզայնի փոփոխություն, և ներգրավվեցին նոր աշխատակիցներ։ Կայքում գովազդ հայտնվեց։ Փող, փաստորեն, գտնվեց։
Քաղաքական դաշտին ներսից հետևողների և Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների բնույթին տիրապետողների համար արդեն պարզ էր, որ «Lragir.am»–ին «երկխոսացրել» են։ Նրանց գրածների կոդերից դա երևում էր։ Բացի այդ՝ չի կարող գովազդ, այն էլ՝ շատ գովազդ հայտնվել Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցում ու հատկապես կայքում (օրինակ՝ «7or.am»–ում մի պահ գովազդ էր տեղադրում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ Գրուպը», բայց դա շատ կարճ տևեց, քանզի տեղի ունեցավ համապատասխան մարդկանց «երկխոսություն», և հիմա, ըստ մամուլի հրապարակումների, նույն Սուքիասյանը պատրաստվում է մոլ բացելու լենտը կտրել Սերժ Սարգսյանի հետ)։
Ճիշտ է, «Lragir.am»–ը ձևականորեն պահեց իր ընդդիմադիր ու անկախ կեցվածքը, բայց այդ կայքի գլխավոր գործառույթը դարձավ Սերժ Սարգսյանի բոլոր ընդդիմախոսներին սևացնելը՝ «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ մի բարի պտուղ չեն» տարբերակով։
Ու որպեսզի հաճախորդությանը տրվեր «գաղափարական» տեսք, առաջ քաշվեցին «արևմտամետության» և «քաղաքացիականության» կեղծ թեզերը։ Ի դեպ, այդ թեզերը և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք այլ տեսակետներ համահունչ են թուրք–ադրբեջանական քարոզչակոդերին։ Պատահական չէ, որ «Lragir.am»–ն ու «1in.am»–ն ամենացիտվողն են ադրբեջանական լրատվամիջոցներում և ամենադրական գնահատվողը։ Ինչևէ։
Հիմա «Lragir.am»–ի՝ կուսություն խաղալու փուլն ավարտվել է։ Ամեն ինչ «պայթել» է, քանզի մասնագիտությամբ «արևմտամետ» Հայկազն Ղահրիյանը բացահայտորեն սկսել է պաշտպանել ռուսահպատակության քայլող մարմնավորում հանդիսացող անձին։ Ասել է թե՝ հիմա անգամ «գաղափարական ատմազկան» չկա։
«1in.am»
Այս կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանն իր լրագրողական կարիերան սկսեց «Ժամանակ Երևան» թերթով։ Նա հանդես էր գալիս ընդդիմադիր կեցվածքով։ Միգուցե անկեղծ էր այդ փուլում։
Հետո պարզվեց, որ սա բանակից ապօրինաբար խուսափել է։ Բնականաբար, Բաբաջանյանը հայտնվեց բանտում։
Նա բանտից տարբեր շրջանակների «քսիֆներ» էր ուղարկում, թե պատրաստ է դառնալ իրենցը և փողի դիմաց թերթը ծառայեցնել իրեն բերդից ազատողների օգտին։ Այդ շրջանակները ինչպես բիզնես, այնպես էլ քաղաքական ու զինվորական դաշտից էին։
2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Արման Բաբաջանյանըթունդ լևոնական էր։
Տեղին է հիշեցնելը, որ ՀՀ առաջին նախագահն իր ելույթներից մեկում, թվարկելով այն լրատվամիջոցները, որոնք հանրությունը կարող է համարել որպես ընդդիմության խոսափող, նշել էր նաև «Ժամանակ Երևան» թերթը (հետո ՀԱԿ–ը պաշտոնապես հայտարարեց, որ «Ժամանակ» դարձած «Ժամանակ Երևան» թերթը և «1in.am»–ը իրենց հետ ոչ մի կապ չունեն. դա 2011–ին, երբ Արման Բաբաջանյանն «ընդդիմադիր» կարգավիճակով աշխատում էր ԲՀԿ–ի հետ մերձեցման գնացող ՀԱԿ–ի դեմ և ծառայություններ մատուցում Սերժ Սարգսյանին)։
Նախագահական «ընտրությունների» արդյունքում նախագահի աթոռը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը, ինչը կոմերսանտի հոգեբանություն ունեցող Արմանին ստիպեց թեքվել հակառակ կողմը։ Նրան Բաղրամյան 26–ում «երկխոսացրեցին», այսինքն՝ տեղի ունեցավ այն, ինչ «Lragir.am»–ի հետ։ Դա 2009–ի վերջերին էր։
Հենց այնպես չէր, որ «թունդ ընդդիմադիր» Բաբաջանյանին հաջողվեց թերթի բազայի վրա հիմնել «1in.am» կայքը և դառնալ «անկախ»։
Հաշվի առնելով հայաստանյան խաղի կանոնները՝ տեսե՛ք, թե ինչքան գովազդ կա այդ կայքում, և ամեն ինչ պարզ կդառնա։ Բաբաջանյանը չի էլ թաքցնում, որ գովազդի մեջ լողանում են իրենք։ Դե ինչպես չլողան, եթե լողացնողը ՀՀԿ ղեկավարի մերձավոր շրջապատն է։
Գործունեության կոդը նույնն էր, ինչ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մյուս գործիքների դեպքում՝ քննադատել Սերժ Սարգսյանին, բայց շատ ավելի կատաղի հարձակվել ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսների վրա։
«1in.am»–ն էլ էր «արևմտամետ» և «քաղաքացիական» քողածածկույթի ներքո աշխատում։ Այժմ ամեն ինչ վերջացել է, և «թունդ ընդդիմադիր» Բաբաջանյանը գովում է Սերժ Սարգսյանին ու զուգահեռաբար կուրծք ծեծում մարտի 1–ի համար։
Ահա և վերջ
«1in.am»–ի և «Lragir.am»–ի, ինչպես նաև մյուս «Mutit.am»–ների առաքելությունն ավարտվեց նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո։ Այլևս չկա դհոլություն անելու տեղ։ Համենայնդեպս, այս պահին։ Օրվա կուրսով ապրող իշխանության համար դա նշանակում է, որ ձևականությունների փուլն անցել է։
Հիմա սրանք Բաղրամյան 26–ի համար դարձել են ավելորդ ուտող բերան։ Եվ ինչպես մի քանի այլ կայքերի կարգավիճակները պաշտոնականացրեցին, այնպես էլ հիմա «1in.am»–ին և «Lragir.am»–ին են զրկում խաղեր տալու հնարավորությունից՝ ստիպելով հանդես գալ Սերժ Սարգսյանի բացահայտված թիմակիցների տեսքով։ Ասել է թե՝ սրանք արդեն «պասպորտով» գեղամյաններ են։ Ինչը և սպասվում էր։
Տվյալ դեպքում չենք կարող ասել, թե ափսոս էին տղաները։ Հաճախորդին հաճախորդություն է հասնում։
«Lragir.am»–ի և «1in.am»–ի գեղամյանացման վերջին փուլը (տեսանյութ)
Տարբեր են հաճախորդների և «երկխոսացվածների» անցած ճանապարհները, բայց նույն ձևով են նրանք ավատում իրենց կարիերան՝ քաղաքական ու հասարակական առումով հայտնվելով կենդանի դիակի կարգավիճակում։
Գեղամյանացման մեխանիկան
ՀՀԿ ղեկավարի մոտ ստեղծագործական առումով ճգնաժամ է, քանզի նա նոր բան չի մտածում, իմպրովիզացիաների չի գնում և նոր սցենարներ չի աշխատացնում։ Բոլոր հաճախորդների համար գործում է նույն մեխանիզմը՝ հավաքագրում, օգտագործում և պահեստավորում։
Ամենահարմար հաճախորդները ճղճղան ձայնով հավայի հաչացողներն են։ Սրանք թունդ հայհոյում են, բայց առարկայական այլընտրանք չեն հանդիսանում և իրականում ոչ մի վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար։
Հաճախորդները սկզբում անկեղծորեն են կռվի մեջ մտնում, բայց քանի որ տեսակով թույլ են ու անսկզբունքային, անմիջապես ընկնում են «երկխոսացնողի» ձեռքն ու վերջում հայտնվում ՀՀԿ–ի «պադվալում»։
Դիտարկենք հաճախորդաց բանակի կարկառուն ներկայացուցիչ և ժողգործիքային «շկոլայի» հիմնադիր նախագահ Արտաշես Գեղամյանի օրինակը։
Սկզբում նա անկեղծ պայքարող էր և կոմունիստական կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն խաղի մեջ մտցվեց 1999թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հետո Ղարաբաղում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, և արդյունքում Գեղամյանը մի պահ դարձավ ինքնուրույն ու շատ բարձր վարկանիշով գործիչ, բայց համապատասխան «զրոները» նրան դարձրեցին սկզբում քողարկված ու հանրության լայն շերտերի համար ոչ այնքան տեսանելի (2003թ. նախագահական ընտրություններ), ապա բացահայտ հաճախորդ (2008թ. նախագահական ընտրություններ)։ Դե, իսկ բացահայտվելուց հետո Գեղամյանն անցավ «վաստակած հանգստի»՝ հանգրվանելով ՀՀԿ–ի համամասնական ցուցակում (2012թ. խորհրդարանական ընտրություններ)։
Հիմա Գեղամյանը զբաղված է Սերժ Սարգսյանի համար սազանդարություն անելով ու համարում է, որ երբ իրեն «դատարկ դհոլ» էին անվանում, դա անում էին սթափեցնելու համար (տե՛ս կից տեսանյութը)։
Նույն գեղամյանական սխեմայով հաճախորդանում են քաղաքական, քաղաքացիական ու լրատվական դաշտի «պայքարիստները»։ Տարբերությունն այն է, որ Գեղամյանը ձգեց մի քանի տարի, իսկ ահա համացանցի ու «Ֆեյսբուքի» միջոցով նորաթուխ գեղամյանները բացահայտվում են շատ արագ և «խուրդվում»։
«Գեբելսյան» քարոզչամեքենան խժռում է իր զավակներին
Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում որոշել են գեղամյանացման վերջին փուլ մտցնել «Գեբելսյան» քարոզչամեքենայի դրոշակակիրներ համարվող «Lragir.am» և «1in.am» կայքերին։ Այսինքն՝ որոշել են «խուրդել»։
Պատճառը շատ պարզ է։ Քաղաքական դաշտում այս պահին անապատային վիճակ է։ «Սահմանադրական» հեղաշրջումից հետո խնդիր է դրված գործող նախագահից «ազգային առաջնորդի» կերպար ստանալ, իսկ դա նշանակում է, որ արդեն փոխվելու է «անկախ» լրատվամիջոցների գործունեության բնույթը։
Եթե 2008–ից հետո նախագահական նստավայրի տակ կքած «անկախ» լրատվամիջոցներն արտաքուստ ընդդիմադիր կեցվածքով էին հանդես գալիս ու քննադատում Սերժ Սարգսյանին, որպեսզի կարողանային «լեգիտիմ» ձևով պայքարել նույն Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ, ապա այժմ սրանց առաջադրանք են տվել «ա լյա» ուշ շրջանի Գեղամյան բացահայտորեն պաշտպանել ՀՀԿ ղեկավարին։
2008–ի մարտի 1–ի համար կոկորդիլոսի արցունքներ թափող և ԵՏՄ–ի դեմ պայքարողի «արևմտամետ» կեցվածք ընդունած «Lragir.am»–ին ու «1in.am»–ին հիմա պարտադրել են գովերգել Սերժ Սարգսյանի փետրվարի 12–ի ելույթը և հայտարարել, թե նրանից հանրությունը կարող է դրական սպասումներ ունենալ։ Այս լրատվամիջոցները, փաստորեն, բացահայտորեն պաշտպանում են այն Սարգսյանին, ով մարտի 1–ի դեպքերի թիվ մեկ շահառուն է եղել ու գիշերային որոշմամբ Հայաստանը մտցրել սույն կայքերի «չսիրած» Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ։
Ուշագրավն այն է, որ Բաղրամյան 26–ից «Lragir.am»–ին ու «1in.am»–ին դարձնում են 2012–ի նմուշի Գեղամյան և զուգահեռաբար իրենց տակ աշխատող մեկ այլ լրատվամիջոցով «փչացնում» են նույն այդ կայքերին՝ հայտարարելով, որ փետրվարի 12–ին հնչած ելույթը ոչ թե խոսքի ազատության պաշտպանություն և քաղաքատնտեսական կյանքի բարեփոխում է նշանակում, այլ մենիշխանություն ձևավորելու ցանկություն։ Այսինքն՝ մինչ «Lragir.am»–ն ու «1in.am»–ը փորձում են իրենց հայտնի կենդանու տեղ դրած գրել, թե բա՝ եկեք աջակցենք ՀՀԿ ղեկավարին, քանզի նա բարեփոխումներ է անելու Արևմուտքի աջակցությամբ, «Գեբելսյան» քարոզչամեքենայի մեկ այլ գործիք հանդիսացող լրատվամիջոցը ցինիկաբար գրում է, որ, բնականաբար, նման բան չկա և չի կարող լինել, քանզի միայն միամիտները կարող են հավատալ, թե բարեփոխում է սպասվում։
«Lragir.am»–ի ու «1in.am»–ի գեղամյանացման հետագիծը
Եվ այսպես, «Lragir.am»–ն ու «1in.am»–ը պաշտոնապես գեղամյանանում են՝ գովերգելով փետրվարի 12–ին հնչած ելույթը։ Լավատեղյակների համար սրանք բացահայտված էին շատ վաղուց, բայց հիմա արդեն ազնիվ քյարփինջների համար էլ է այս ամենն ակնհայտ դառնում։
Ու հիմա ճիշտ ժամանակն է հիշել, թե ինչ ճանապարհ անցան սրանք մինչև ՀՀԿ–ի «պադվալում» և Գեղամյանի կողքին հայտնվելը։
«Lragir.am»
«Lragir.am»–ը ստեղծել է Հայկազն Ղահրիյանը, ով իր լրագրողական կարիերայի ընթացքում երբեք աչքի չի ընկել կայուն գաղափարներով ու սկզբունքներով։ Նա տարբեր ժամանակահատվածներում տարբեր շրջանակների է ծառայել՝ համաձայնելով անգամ Ղարաբաղում նախագահ նշանակված Արկադի Ղուկասյանի պատվերները կատարել, ինչի համար նա դեռ չի հասցրել պատասխան տալ, բայց կհասցնի։
Մի պահ Ղահրիյանը դարձավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ոչ ֆորմալ խոսնակը։ Դա 2005–ի հատվածում էր։ Այնուհետև Ղահրիյանի մոտ սկսվեցին նոր տիրոջ և նոր տեղի անհանգիստ փնտրտուքները։
2007-ից մինչև 2010–ի սկիզբը «Lragir.am»–ը, այսպես ասած, լևոնական էր ու քննադատում էր իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում խոսվում էր այն մասին, որ այդ կայքը փակման եզրին է, քանզի փող չկա, և հնարավոր չի լինում գովազդներ բերել (այդ լրատվամիջոցի աշխատողներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում, և լրատվական դաշտում բոլորը գիտեին այդ մասին)։
2010–ին, սակայն, «Lragir.am»–ը սկսեց ծաղկել։ Տեղի ունեցավ կայքի դիզայնի փոփոխություն, և ներգրավվեցին նոր աշխատակիցներ։ Կայքում գովազդ հայտնվեց։ Փող, փաստորեն, գտնվեց։
Քաղաքական դաշտին ներսից հետևողների և Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների բնույթին տիրապետողների համար արդեն պարզ էր, որ «Lragir.am»–ին «երկխոսացրել» են։ Նրանց գրածների կոդերից դա երևում էր։ Բացի այդ՝ չի կարող գովազդ, այն էլ՝ շատ գովազդ հայտնվել Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցում ու հատկապես կայքում (օրինակ՝ «7or.am»–ում մի պահ գովազդ էր տեղադրում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ Գրուպը», բայց դա շատ կարճ տևեց, քանզի տեղի ունեցավ համապատասխան մարդկանց «երկխոսություն», և հիմա, ըստ մամուլի հրապարակումների, նույն Սուքիասյանը պատրաստվում է մոլ բացելու լենտը կտրել Սերժ Սարգսյանի հետ)։
Ճիշտ է, «Lragir.am»–ը ձևականորեն պահեց իր ընդդիմադիր ու անկախ կեցվածքը, բայց այդ կայքի գլխավոր գործառույթը դարձավ Սերժ Սարգսյանի բոլոր ընդդիմախոսներին սևացնելը՝ «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ մի բարի պտուղ չեն» տարբերակով։
Ու որպեսզի հաճախորդությանը տրվեր «գաղափարական» տեսք, առաջ քաշվեցին «արևմտամետության» և «քաղաքացիականության» կեղծ թեզերը։ Ի դեպ, այդ թեզերը և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք այլ տեսակետներ համահունչ են թուրք–ադրբեջանական քարոզչակոդերին։ Պատահական չէ, որ «Lragir.am»–ն ու «1in.am»–ն ամենացիտվողն են ադրբեջանական լրատվամիջոցներում և ամենադրական գնահատվողը։ Ինչևէ։
Հիմա «Lragir.am»–ի՝ կուսություն խաղալու փուլն ավարտվել է։ Ամեն ինչ «պայթել» է, քանզի մասնագիտությամբ «արևմտամետ» Հայկազն Ղահրիյանը բացահայտորեն սկսել է պաշտպանել ռուսահպատակության քայլող մարմնավորում հանդիսացող անձին։ Ասել է թե՝ հիմա անգամ «գաղափարական ատմազկան» չկա։
«1in.am»
Այս կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանն իր լրագրողական կարիերան սկսեց «Ժամանակ Երևան» թերթով։ Նա հանդես էր գալիս ընդդիմադիր կեցվածքով։ Միգուցե անկեղծ էր այդ փուլում։
Հետո պարզվեց, որ սա բանակից ապօրինաբար խուսափել է։ Բնականաբար, Բաբաջանյանը հայտնվեց բանտում։
Նա բանտից տարբեր շրջանակների «քսիֆներ» էր ուղարկում, թե պատրաստ է դառնալ իրենցը և փողի դիմաց թերթը ծառայեցնել իրեն բերդից ազատողների օգտին։ Այդ շրջանակները ինչպես բիզնես, այնպես էլ քաղաքական ու զինվորական դաշտից էին։
2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Արման Բաբաջանյանը թունդ լևոնական էր։
Տեղին է հիշեցնելը, որ ՀՀ առաջին նախագահն իր ելույթներից մեկում, թվարկելով այն լրատվամիջոցները, որոնք հանրությունը կարող է համարել որպես ընդդիմության խոսափող, նշել էր նաև «Ժամանակ Երևան» թերթը (հետո ՀԱԿ–ը պաշտոնապես հայտարարեց, որ «Ժամանակ» դարձած «Ժամանակ Երևան» թերթը և «1in.am»–ը իրենց հետ ոչ մի կապ չունեն. դա 2011–ին, երբ Արման Բաբաջանյանն «ընդդիմադիր» կարգավիճակով աշխատում էր ԲՀԿ–ի հետ մերձեցման գնացող ՀԱԿ–ի դեմ և ծառայություններ մատուցում Սերժ Սարգսյանին)։
Նախագահական «ընտրությունների» արդյունքում նախագահի աթոռը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը, ինչը կոմերսանտի հոգեբանություն ունեցող Արմանին ստիպեց թեքվել հակառակ կողմը։ Նրան Բաղրամյան 26–ում «երկխոսացրեցին», այսինքն՝ տեղի ունեցավ այն, ինչ «Lragir.am»–ի հետ։ Դա 2009–ի վերջերին էր։
Հենց այնպես չէր, որ «թունդ ընդդիմադիր» Բաբաջանյանին հաջողվեց թերթի բազայի վրա հիմնել «1in.am» կայքը և դառնալ «անկախ»։
Հաշվի առնելով հայաստանյան խաղի կանոնները՝ տեսե՛ք, թե ինչքան գովազդ կա այդ կայքում, և ամեն ինչ պարզ կդառնա։ Բաբաջանյանը չի էլ թաքցնում, որ գովազդի մեջ լողանում են իրենք։ Դե ինչպես չլողան, եթե լողացնողը ՀՀԿ ղեկավարի մերձավոր շրջապատն է։
Գործունեության կոդը նույնն էր, ինչ «Գեբելսյան» քարոզչամեքենայի մյուս գործիքների դեպքում՝ քննադատել Սերժ Սարգսյանին, բայց շատ ավելի կատաղի հարձակվել ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսների վրա։
«1in.am»–ն էլ էր «արևմտամետ» և «քաղաքացիական» քողածածկույթի ներքո աշխատում։ Այժմ ամեն ինչ վերջացել է, և «թունդ ընդդիմադիր» Բաբաջանյանը գովում է Սերժ Սարգսյանին ու զուգահեռաբար կուրծք ծեծում մարտի 1–ի համար։
Ահա և վերջ
«1in.am»–ի և «Lragir.am»–ի, ինչպես նաև մյուս «Mutit.am»–ների առաքելությունն ավարտվեց նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո։ Այլևս չկա դհոլություն անելու տեղ։ Համենայնդեպս, այս պահին։ Օրվա կուրսով ապրող իշխանության համար դա նշանակում է, որ ձևականությունների փուլն անցել է։
Հիմա սրանք Բաղրամյան 26–ի համար դարձել են ավելորդ ուտող բերան։ Եվ ինչպես մի քանի այլ կայքերի կարգավիճակները պաշտոնականացրեցին, այնպես էլ հիմա «1in.am»–ին և «Lragir.am»–ին են զրկում խաղեր տալու հնարավորությունից՝ ստիպելով հանդես գալ Սերժ Սարգսյանի բացահայտված թիմակիցների տեսքով։ Ասել է թե՝ սրանք արդեն «պասպորտով» գեղամյաններ են։ Ինչը և սպասվում էր։
Տվյալ դեպքում չենք կարող ասել, թե ափսոս էին տղաները։ Հաճախորդին հաճախորդություն է հասնում։
Կարեն Հակոբջանյան