Քաղաքական

23.02.2016 14:55


ԱԺ–ն փակ քվեարկությամբ ընտրեց ՀՀ չորրորդ ՄԻՊ–ին

ԱԺ–ն փակ քվեարկությամբ ընտրեց ՀՀ չորրորդ ՄԻՊ–ին

Նիստերի դահլիճին կից ճեմասրահում ԱԺ նիստերի ընդմիջման ժամին՝ 13.00–14.00–ն, փակ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայների հարաբերակցությամբ՝ ՀՀ–ում Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց միակ թեկնածու Արման Թաթոյանը։

Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ընտրությանը մասնակցել է 107 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է համարվել 4 քվեաթերթիկ։

Արդյունքների հրապարակումից հետ Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց և ընթերցեց երդման տեքստը։

Հիշեցնենք՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին աջադրել է իշխող Հանրապետական խմբակցությունը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել էր նրա թեկնածությունն ու ներկայացրել ԱԺ-ին։

Նախքան ընտրությունը խորհրդարանական որոշ խմբակցություններ արդեն իսկ նշել էին՝ ինչպես են քվեարկելու։

Մասնավորապես, ՀՀԿ–ն և ՀՅԴ-ն հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու, ՕԵԿ–ից ու ԲՀԿ–ից շեշտել էին, որ կուսակցություններում պատգամավորները քվեարկելու են ազատ՝ իրենց խղճի մտոք, իսկ ՀԱԿ-ը նշել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Այս խորագրի վերջին նյութերը