Լրահոս

23.02.2016 14:20


ԱԺ դիմաց մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացնում

ԱԺ դիմաց մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացնում

Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով դատապարտել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի արարքը: Բացի այդ, լրագրողները պատգամավորից պահանջում են նաև հրապարակավ ներողություն խնդրել։

Նրանք նաև ստորագրահավաք են սկսել, որին միացել են մոտ 100 լրագրող և ԱԺ պատգամավորներ:

Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին Մհեր Սեդրակյանը խորհրդարանի միջանցքում վիրավորել էր իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին՝ նրանց անվանելով «նախիր», ու հայհոյել։

Այս խորագրի վերջին նյութերը