Մեկնաբանություն

24.02.2016 14:20


Ինչպես է փոքրանում Հայաստանը – 3

Ինչպես է փոքրանում Հայաստանը – 3

Պատկերացնելու համար, թե գործող իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում ինչպես է փոքրացել Հայաստանը, բավական է նայել, թե որոնք են Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գործող «անկախ» մամուլի սիրելի թեմաները: Դրանք «մուտիլովկաներն» են, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի գավառամիտ և նեղ անձնական հարցերով հետաքրքրված իշխանություն ունենք:

Իշխանություններին հետաքրքրող թեմաներն են Սերժ Սարգսյան-դաշնակներ «բազառը», պաշտոնների գները, Աշոտյանի «Աշոտյան» լինելու և նրա փոխարեն մեկ ուրիշ «Աշոտյան» բերելու հարցը, ներիշխանական բամբասանքները և այլն:

Վերջին օրերին հայկական մամուլի թիվ մեկ թեման Թոխմախի Մհերն է, քանզի հնարավորություն է ստեղծվել ներիշխանական «մուտիլովկաներն» ակտիվացնել՝ Սերժ Սարգսյանի «պատմական» ելույթի դրույթներին համահունչ:

Ու մինչ Հայաստանի ներսում իշխանություններն ու նրանց կցված մամուլը զբաղված են «մուտիլովկաներով», Իրանն ու Ադրբեջանը երկաթգծի կառուցման համաձայնագիր ստորագրեցին, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում փակվում է Իրան-Հայաստան երկաթգծի թեման:

Ադրբեջանական կողմը երկար ժամանակ զբաղված էր այդ հարցով և հասավ արդյունքի: Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում: Չի հետաքրքրում նաև ծախու մամուլին և «փորձագետներին»: Սրանք հիմա դաշնակ են խաղացնում, «թիմի» ներսում «մուտիլովկաներ» են տարածում և զբաղված են Թոխմախով:

Ահա այդքան փոքրացել է Հայաստանը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը