Լրահոս

24.02.2016 19:28


Ավստրալիայում 3-մետրանոց օձը հարձակվել է քնած երեխայի վրա (լուսանկարներ)

Ավստրալիայում 3-մետրանոց օձը հարձակվել է քնած երեխայի վրա (լուսանկարներ)

Սարսափելի դեպք է տեղի ունեցլե Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում: «Daily Mail»-ի փոխանցմամբ` հսկայական 3-մետրանոց օձը հարձակվել է 6-ամյա քնած երեխայի վրա և կծել նրա գլուխն ու ձեռքը:

Երեխայի մայրը` Թեմին, պատմել է, որ արթնացել է երեխայի ճչից: Երբ նա հասել է երեխայի սենյակ, նրան գտել է մահճակալում ցավից ու վախից գոռալիս, իսկ օձը բռնել էր նրա գլխից:

«Ես քաշեցի նրա ձեռքից, որպեսզի հեռու տանեմ նրան օձից, բայց չկարողացա։ Ստիպված եղա շրջել նրան, որպեսզի հնարավոր լինի փրկել», - պատմել է Թեմին:

Դրանից հետո կինն արթնացրել է եղբորը: Տղամարդը դիմել է ընկերոջը, ով սպանել է օձին:

Պատահարից անմիջապես հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց: Այժմ փոքր Թեյլորն իրեն լավ է զգում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը