Եվ այսպես, տեղի ունեցավ մի բան, որին ՀՅԴ–ի վերնախավը սրտատրոփ սպասում էր։ ՍտորագրվեցԱրմեն Ռուստամյանի կողմից հեղինակազրկված համարվող ՀՀԿ–ի և կոալիցիա տարած ու հետ բերած ՀՅԴ–ի միջև համագործակցության համաձայնագիրը (ՀՅԴ–ն, ըստ էության, զբաղեցրեց կոալիցիան լքած ՕԵԿ–ի տեղը)։
Համաձայնագրի բովանդակային մասին, դրա ենթատեքստին ու առանձին դետալներին անդրադառնալու առիթ դեռ կունենանք։ Այս պահին կանենք նախնական դիտարկում։
Ստորագրման ձևական կողմը շատ խորհրդանշական ստացվեց։ ՀՀԿ–ի կողմից ստորագրողը Արմեն Աշոտյանն էր, ում ամիսներ առաջ Բաղրամյան փողոցում առաջարկել էին սիկտիր լինել։ Եվ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք՝ նույն Բաղրամյան փողոցում գտնվող շենքում ՀՅԴ–ին առաջարկեցին թուղթ ստորագրել Աշոտյանի հետ։ Սերժ Սարգսյանն այդպիսով ևս մեկ անգամ «փչացրեց» իր «հին ընկերներին» («փչացումն» ավելի «գեղարվեստական» կլիներ, եթե Ռուստամյանի կողքին կանգնեցնեին Հրայր Թովմասյանին, ում Արմենը «չաթլախ» էր որակել)։
Համաձայնագիրն, ըստ էության, «նշանդրեք» էր։ Այո՛, այո՛, «նշանդրեք» և ոչ «հարսանիք» (ի դեպ, ԱԺ–ում ՏԿԱԻՆ–ը կիսելու քննարկումների ժամանակ ՀՀԿ–ականներն անընդհատ օրինակ էին բերում կին–տղամարդ հարաբերություններից)։
«Հարսանիքը» կկայանա այն ժամանակ, երբ 2017–ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն միասնական ցուցակով մասնակցեն։ Այլապես անհասկանալի է դառնում, թե ինչու են կողմերը համաձայնագիր կնքել ու կոալիցիա կազմել։
Եթե համատեղ ցուցակ չլինի, ապա կնշանակի՝ ՀՅԴ–ին պաշտոններ են տվել, որպեսզի ոչ թե երկրի վիճակը նրանք հեղինակազրկվածների հետ համատեղ ուժերով բարելավեն, այլ ստացած պետական լծակներն ու պաշտոնից ակնկալվող «լևի» գումարներն օգտագործեն ընտրական գործընթացների ժամանակ՝ հավելյալ ձայներ ապահովելով ՀՀԿ ղեկավարի վերարտադրման ծրագրի կատարման համար։
Ինչպես վերևում նշեցինք, համաձայնագրի բովանդակային մասին մեկ այլ անգամ կանդրադառնանք, սակայն մեկ բան նշենք հենց հիմա։ Համաձայնագրում կետ անգամ չկա հայ–թուրքական արձանագրություններից ՀՀ–ի ստորագրությունը հետ վերցնելու մասին. ինչ–որ լղոզված ձևակերպումներ կան հայ–թուրքականի թեմայով, բայց, միևնույն է, դա բան չի փոխում։
Ստացվում է, որ ՀՅԴ–ն լիզում է թքածը։ Այն է՝ Դաշնակցությունը դառնում է տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության համահեղինակ։ «Ազգային» ուժը հենց այդպիսին էլ լինում է՝ պաշտոն տեսնելիս աղն առնում ու վազում է։
«Նշանդրեքը» կայացավ, իսկ «հարսանիքը» կլինի՞
Եվ այսպես, տեղի ունեցավ մի բան, որին ՀՅԴ–ի վերնախավը սրտատրոփ սպասում էր։ Ստորագրվեց Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակազրկված համարվող ՀՀԿ–ի և կոալիցիա տարած ու հետ բերած ՀՅԴ–ի միջև համագործակցության համաձայնագիրը (ՀՅԴ–ն, ըստ էության, զբաղեցրեց կոալիցիան լքած ՕԵԿ–ի տեղը)։
Համաձայնագրի բովանդակային մասին, դրա ենթատեքստին ու առանձին դետալներին անդրադառնալու առիթ դեռ կունենանք։ Այս պահին կանենք նախնական դիտարկում։
Ստորագրման ձևական կողմը շատ խորհրդանշական ստացվեց։ ՀՀԿ–ի կողմից ստորագրողը Արմեն Աշոտյանն էր, ում ամիսներ առաջ Բաղրամյան փողոցում առաջարկել էին սիկտիր լինել։ Եվ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք՝ նույն Բաղրամյան փողոցում գտնվող շենքում ՀՅԴ–ին առաջարկեցին թուղթ ստորագրել Աշոտյանի հետ։ Սերժ Սարգսյանն այդպիսով ևս մեկ անգամ «փչացրեց» իր «հին ընկերներին» («փչացումն» ավելի «գեղարվեստական» կլիներ, եթե Ռուստամյանի կողքին կանգնեցնեին Հրայր Թովմասյանին, ում Արմենը «չաթլախ» էր որակել)։
Համաձայնագիրն, ըստ էության, «նշանդրեք» էր։ Այո՛, այո՛, «նշանդրեք» և ոչ «հարսանիք» (ի դեպ, ԱԺ–ում ՏԿԱԻՆ–ը կիսելու քննարկումների ժամանակ ՀՀԿ–ականներն անընդհատ օրինակ էին բերում կին–տղամարդ հարաբերություններից)։
«Հարսանիքը» կկայանա այն ժամանակ, երբ 2017–ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն միասնական ցուցակով մասնակցեն։ Այլապես անհասկանալի է դառնում, թե ինչու են կողմերը համաձայնագիր կնքել ու կոալիցիա կազմել։
Եթե համատեղ ցուցակ չլինի, ապա կնշանակի՝ ՀՅԴ–ին պաշտոններ են տվել, որպեսզի ոչ թե երկրի վիճակը նրանք հեղինակազրկվածների հետ համատեղ ուժերով բարելավեն, այլ ստացած պետական լծակներն ու պաշտոնից ակնկալվող «լևի» գումարներն օգտագործեն ընտրական գործընթացների ժամանակ՝ հավելյալ ձայներ ապահովելով ՀՀԿ ղեկավարի վերարտադրման ծրագրի կատարման համար։
Ինչպես վերևում նշեցինք, համաձայնագրի բովանդակային մասին մեկ այլ անգամ կանդրադառնանք, սակայն մեկ բան նշենք հենց հիմա։ Համաձայնագրում կետ անգամ չկա հայ–թուրքական արձանագրություններից ՀՀ–ի ստորագրությունը հետ վերցնելու մասին. ինչ–որ լղոզված ձևակերպումներ կան հայ–թուրքականի թեմայով, բայց, միևնույն է, դա բան չի փոխում։
Ստացվում է, որ ՀՅԴ–ն լիզում է թքածը։ Այն է՝ Դաշնակցությունը դառնում է տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության համահեղինակ։ «Ազգային» ուժը հենց այդպիսին էլ լինում է՝ պաշտոն տեսնելիս աղն առնում ու վազում է։
«Անո՜ւշ» և օղորմի։
Սամվել Խաչագողյան