Տեքստը լի է նման խոստում-բառերով, ինչպես «Ապահով Հայաստան» անունով նախընտրական ծրագրում էին խոստանում: Սակայն «Ապահով Հայաստանը» մնաց թղթի վրա, իսկ ժողովուրդն էլ շարունակում է քոչել-փախչել երկրից:
Այդ համաձայնագրի «տարժեստվեննի» ստորագրման արարողության, ընդհանրապես սույն քաղաքական իրադարձության հանդեպ հանրության վերաբերմունքն ակնհայտ է՝ զրո-անտարբերություն (ասվածը ֆեյսբուքահայության ակտիվ հատվածին չի վերաբերում):
Նկատելի դարձավ, որ ժողովրդի համար լրիվ միեւնույն է՝ ով ում հետ ինչ է ստորագրում: Այսինքն՝ ժողովուրդը ոչ մի սպասելիք չունի այս համագործակցությունից, նրան չի հետաքրքրում որեւէ համաձայնագիր, քանզի հստակ գիտի, որ իշխանությունն ընդամենը թույլ է տալիս ՀՅԴ-ին, որ մի քիչ օգտվի կերակրատաշտից: Այդքան բան: Իսկ դրանից ի՞նչ օգուտ ժողովրդին, երբ նա ավելի քան համոզված է, որ ինչպես «Ապահով Հայաստան» ծրագիրը կամ ՀՀԿ ղեկավարի համագումարային ելույթներում հնչած խոստումները գրվեցին ավազին, այնպես էլ սույն համաձայնագրի տեքստում շարադրվածն է մնալու թղթի վրա: Մանավանդ որ առարկայական ոչ մի բան չկա գրված. ոչ մի կոնկրետություն և ոչ մի չափվող ցուցանիշ։
Միայն զարմանալի էր, թե ինչու էր հրճվում Սերժ Սարգսյանը այդ «տարժեստվեննի» արարողության ժամանակ: Հավանաբար, այն պատճառով, որ ինչպես Արմեն Աշոտյանը «բացահայտեց», այդ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են: Այսինքն՝ ՀՅԴ-ն էլ է համամիտ, որ պետք է ընտրություններին «տոկոս խփել», որ պետք է վարել այնպիսի ներքին եւ արտաքին քաղաքականություն, ինչն արդեն 7 տարի իրականացնում է ՀՀԿ ղեկավարը:
Եթե նույն արժեհամակարգի կրողն են, ուրեմն ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՀՀԿ ղեկավարի գործելաոճին ու վերջինիս կողմից կյանքի կոչված «գաղափարներին», որոնց իրագործման «շնորհիվ» երկիրը հայտնվել է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանությունները:
Մի խոսքով, մեզ լավ օրեր չեն սպասվում, որքան էլ կողմերը հայտարարեն, թե իրենց համագործակցությունից հանրությունը «դրական սպասելիքներ» կունենա: Չկա՛ նման բան: Այսպիսի արժեհամակարգային նմանություններից ո՞ր մի հիմարը կարող է դրական ակնկալիքներ ունենալ:
Նման են՝ ինչպես ջրի երկու կաթիլը
Կարդացի ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը, եւ ինձ թվաց, թե վերընթերցում եմ ՀՀԿ-ի «Ապահով Հայաստան» նախընտրական ծրագիրը:
«Բարձրացնել», «շարունակաբար բարձրացնել», «իրականացնել», «նպաստել», «զարգացնել», «խթանել», «մեծացնել», «ջանքեր գործադրել» ...
Տեքստը լի է նման խոստում-բառերով, ինչպես «Ապահով Հայաստան» անունով նախընտրական ծրագրում էին խոստանում: Սակայն «Ապահով Հայաստանը» մնաց թղթի վրա, իսկ ժողովուրդն էլ շարունակում է քոչել-փախչել երկրից:
Այդ համաձայնագրի «տարժեստվեննի» ստորագրման արարողության, ընդհանրապես սույն քաղաքական իրադարձության հանդեպ հանրության վերաբերմունքն ակնհայտ է՝ զրո-անտարբերություն (ասվածը ֆեյսբուքահայության ակտիվ հատվածին չի վերաբերում):
Նկատելի դարձավ, որ ժողովրդի համար լրիվ միեւնույն է՝ ով ում հետ ինչ է ստորագրում: Այսինքն՝ ժողովուրդը ոչ մի սպասելիք չունի այս համագործակցությունից, նրան չի հետաքրքրում որեւէ համաձայնագիր, քանզի հստակ գիտի, որ իշխանությունն ընդամենը թույլ է տալիս ՀՅԴ-ին, որ մի քիչ օգտվի կերակրատաշտից: Այդքան բան: Իսկ դրանից ի՞նչ օգուտ ժողովրդին, երբ նա ավելի քան համոզված է, որ ինչպես «Ապահով Հայաստան» ծրագիրը կամ ՀՀԿ ղեկավարի համագումարային ելույթներում հնչած խոստումները գրվեցին ավազին, այնպես էլ սույն համաձայնագրի տեքստում շարադրվածն է մնալու թղթի վրա: Մանավանդ որ առարկայական ոչ մի բան չկա գրված. ոչ մի կոնկրետություն և ոչ մի չափվող ցուցանիշ։
Միայն զարմանալի էր, թե ինչու էր հրճվում Սերժ Սարգսյանը այդ «տարժեստվեննի» արարողության ժամանակ: Հավանաբար, այն պատճառով, որ ինչպես Արմեն Աշոտյանը «բացահայտեց», այդ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են: Այսինքն՝ ՀՅԴ-ն էլ է համամիտ, որ պետք է ընտրություններին «տոկոս խփել», որ պետք է վարել այնպիսի ներքին եւ արտաքին քաղաքականություն, ինչն արդեն 7 տարի իրականացնում է ՀՀԿ ղեկավարը:
Եթե նույն արժեհամակարգի կրողն են, ուրեմն ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՀՀԿ ղեկավարի գործելաոճին ու վերջինիս կողմից կյանքի կոչված «գաղափարներին», որոնց իրագործման «շնորհիվ» երկիրը հայտնվել է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանությունները:
Մի խոսքով, մեզ լավ օրեր չեն սպասվում, որքան էլ կողմերը հայտարարեն, թե իրենց համագործակցությունից հանրությունը «դրական սպասելիքներ» կունենա: Չկա՛ նման բան: Այսպիսի արժեհամակարգային նմանություններից ո՞ր մի հիմարը կարող է դրական ակնկալիքներ ունենալ:
Կիմա Եղիազարյան