Լրահոս

25.02.2016 09:15


Հրդեհ Չեխովի փողոցում

Հրդեհ Չեխովի փողոցում

Փետրվարի 25-ին՝ ժամը 01.10-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում գտնվող «Միկա» մարզադաշտի մոտակայքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.25-ին, մարվել՝ 02.35-ին:

Ամբողջությամբ այրվել է չշահագործվող գլանաձև երկաթյա տնակի (2×7 գ.մ) փայտյա երեսպատումը և հատակը:

Այս խորագրի վերջին նյութերը