Աշխարհ

25.02.2016 10:10


Հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն առաջին արդյունքներն արդեն տեսանելի են (տեսանյութ)

Հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն առաջին արդյունքներն արդեն տեսանելի են (տեսանյութ)

Սիրիական ընդդիմությունը համաձայնել է հետևել հրադադարի ռեժիմին։ Առայժմ 2 շաբաթով, որպեսզի ստուգի պաշտոնական Դամասկոսի մտադրությունների լրջությունը։ Այս մասին գրում է «vesti.ru»–ն։

Ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին են հայտնել նաև քուրդ աշխարհազորի ներկայացուցիչները։

Հիշեցնենք՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի կողմից համաձայնեցված հրադադարն ուժի մեջ է մտնում փետրվարի 27–ից։

Սիրիական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ թեև հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն առաջին արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Բախումների ինտենսիվությունը նվազել է, իսկ որոշ բնակավայրեր սկսել են բնակիչներ վերադառնալ։

Խաղաղ նախաձեռնությունների կատարմանն Արաբական Հանրապետությունում հետևում է Հմեյմիմի ավիաբազայի հաշտեցման կենտրոնը։ Ռուս մասնագետներն արդեն ավելի քան 10 դիմում են ստացել հակամարտող կողմերից։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը նմանատիպ քայլեր դեռևս չի ձեռնարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը