Հոկտեմբերի 11-12-ին, Բաքվում կայանալու է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծով հանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարվեց Երեւանում, ս.թ. հունիսի 11-12-ին): Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից եւ Եվրոպայից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։
Հանձնախմբի ժողովին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ ՀՅԴ պատվիրակության մասնակցությունը առ այժմ երաշխավորված չէ, որովհետեւ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ ավիատոմսերը ենթականերին վաճառելու համար, ԱԶԱԼ ադրբեջանական ավիաուղիների Թբիլիսիի գրասենյակը պահանջում է նրանց այցի մասին համաձայնություն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից։ Այս խնդիրների կարգավորմամբ զբաղվում է Սոցինտերնը։
ՀՅԴ պատվիրակությունը կմեկնի՞ Բաքու

Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։
Հայ Յեղափոխական Դաշնակցությիւնը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ' դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցությունը, որն ունի այդպիսի կարգավիճակը:
ՀՅԴ Մամլո դիվան