Աշխարհ

25.02.2016 10:35


«Toyota»–ն Ռուսաստանից ավելի քան 140 հազ «RAV4» է հետ կանչում

«Toyota»–ն Ռուսաստանից ավելի քան 140 հազ «RAV4» է հետ կանչում

Ճապոնական «Toyota» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ մոտ ժամանակներս Ռուսաստանից ավելի քան 140 հազ «RAV4» են հետ կանչելու։ Խոսքը 2005-2012թթ. արտադրված քրոսովերների մասին է։

«Մեքենաներում՝ անվտանգության հետևի գոտու վրա, հարկավոր է տեղադրել պլաստիկ մակօղակ՝ դրա վնասվելուց խուսափելու համար»,–հստակեցրել է «Toyota»–ն «Ведомости» պարբերականի հետ զրույցում։

Կոնցեռնը հայտարարել է, որ բոլոր ծախսերն իր վրա է վերցնում։

«kp.ru»–ի փոխանցմամբ՝ գործարանների կողմից մեքենաները հետ կանչելը շատ հաճախ գովազդ է հիշեցնում՝ «Ահա թե ինչպես ենք որակի համար հոգ տանում» կարգախոսի ներքո։

Ի դեպ, մեքենաները հետ կանչելու առումով համաշխարհային ռեկորդակիր է համարվում հենց «Toyota»–ն. միայն 2010թ. ընթացքում ընկերությունը հետ է կանչել ավելի քան 2,5 մլն ավտոմեքենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը