Աշխարհ

25.02.2016 11:15


«Metallica»-ն բարեգործական ալբոմ կթողարկի

«Metallica»-ն բարեգործական ալբոմ կթողարկի

Հանրահայտ «Metallica» ռոք խումբը պատրաստվում է ապրիլի 16-ին նոր ալբոմ թողարկել, որի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է նոյեմբերի 13–ին Փարիզի «Բաթաքլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին: Այս մասին հայտնում է «The Guardian»։

«Liberte, Egalite, Fraternite, Metallica! - Live at Le Bataclan» («Ազատություն, հավասարություն, եղբայրություն, «Metallica»! կենդանի համերգ` «Բատակլանում») խորագրով ալբոմը կընդգրկի 9 ստեղծագործություն, որոնք ռոք խումբը ժամանակին կատարել է «Բաթաքլանում»:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Բաթաքլանում» ահաբեկչության զոհ էր դարձել 90 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը