Աշխարհ

25.02.2016 15:00


Դավութօղլուն նշել է, որ Սիրիայի հրադադարը պարտադիր չէ Թուրքիայի համար

Դավութօղլուն նշել է, որ Սիրիայի հրադադարը պարտադիր չէ Թուրքիայի համար

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հրադադարը պարտադիր չէ Անկարայի համար։ Նա նշել է, որ իր երկիրը կհրաժարվի հրադադարի ռեժիմից, եթե Թուրքիայի անվտանգությանն ուղղված սպառնալիք նկատի։

Նշենք, որ նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրադադարը չպետք է վերաբերի քուրդ աշխարհազորայիներին, քանի որ Անկարան նրանց ահաբեկիչներ է համարում։

Հիշեցնենք՝ փետրվարի 22–ին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հավանություն տվեցին Սիրիայում հրադադար հաստատելու ռեժիմին, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 27–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը