Աշխարհ

25.02.2016 15:18


«Պորտու» - «Բորուսիա» (Դորտմունդ). «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը

«Պորտու» - «Բորուսիա» (Դորտմունդ). «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը

Պորտուգալական «Դրագաու» մարզադաշտում փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով 00:05-ին, կկայանա Եվրոպա Լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Պորտու» - «Բորուսիա» (Դորտմունդ) պատասխան հանդիպումը:

Գերմանական ակումբի թվիթթերյան էջը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը.

38.Բյուրկի, 29.Շմելցեր, 15.Հումելս, 6.Բենդեր, 26.Պիշչեկ, 28.Գինտեր, 23.Կագավա, 8.Գյունդողան, 11.Ռոյս, 10.Մխիթարյան, 17.Օբամեյանգ։

Հիշեցնենք՝ փետրվարի 18–ին «Բորուսիան» 2:0 հաշվով սեփական հարկի տակ պարտության մատնեց «Պորտուին»։ Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը