Լրահոս

25.02.2016 16:30


Հարուցվել է քրեական գործ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու  դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ նորածնի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ կինը 2015թ. հունիսին հղիացել է և 2016թ. հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ նույն օրը ծննդաբերել է, սակայն ծնունդ ընդունող բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինն ստացել է գլխի, ողնաշարի փակ բութ վնասվածք, սուբարախնոիդալ և սուբդուրալ արյունազեղումներ։ Նորածինը տեղափոխվել է «Մուրացան» Բ/Կ, որտեղ հիշյալ վնասվածքների հետևանքով 2016թ. փետրվարի 07-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքիի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։

Քրեական գործով նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը