Լրահոս

25.02.2016 17:40


«Եվրատեսիլ-2016»-ի շրջանակներում Իվետա Մուկուչյանը կհամագործակցի «Kivera Naynomis»–ի հետ (լուսանկարներ)

«Եվրատեսիլ-2016»-ի շրջանակներում Իվետա Մուկուչյանը կհամագործակցի «Kivera Naynomis»–ի հետ (լուսանկարներ)

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կայանալու է մարտի 2-ին: Իվետա Մուկուչյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կատարելու է «LoveWave» ստեղծագործությունը, որի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ։

Ինչպես «LoveWave» տեսահոլովակում, այնպես էլ «Եվրատեսիլ-2016»-ի ողջ նախապատրաստական և մրցութային ընթացքում Իվետա Մուկուչյանը համագործակցելու է «Kivera Naynomis» նորաձևության տան հետ: Ինչպես բեմական, այնպես էլ նշանակալի միջոցառումների որոշ հագուստները կստեղծվեն վերոնշյալ նորաձեւության տանը:

Ի դեպ, սա նրանց առաջին համագործակցությունը չէ: 2013 թ-ին Իվետան տվյալ ապրանքանիշի «Red Collection» հավաքածուն ներկայացնողներից մեկն էր:

«Kivera Naynomis» նորաձեւության տան հիմնադիր, գլխավոր դիզայներ Արեւիկ Սիմոնյանի խոսքով՝ «Եվրատեսիլ-2016»-ի շրջանակներում «Kivera Naynomis»-ի հետ աշխատելու վերջնական որոշումն, իհարկե, ուրախացրել է իրեն. «Իվետան իր կերպարով շատ համահունչ է մեր բրենդին, նա լավագույնս մարմնավորում է «Kivera Naynomis» կնոջ նկարագիրը, բացի այդ միշտ էլ հաճելի է աշխատել դրական էներգետիկայով օժտված, շփման մեջ բաց ու թեթև մարդու հետ, ինչը եւս գնահատելի է մեր բրենդի համար: Մենք էլ մեր կողմից կանենք ամեն ինչ՝ լավագույն արդյունք ստանալու համար».- նշում է Արեւիկ Սիմոնյանը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին եւս շատ ոգեւորել է այս համագործակցությունը:

«Վստահ եմ, որ ապահով ձեռքերում եմ եւ հույս ունեմ, որ հանդիսատեսին դուր կգան նաեւ իմ հագուստները»- նշում է Իվետան:

Երգչուհի Իվետա Մուկուչյանի եւ «Kivera Naynomis»-ի եվրատեսիլյան համագործակցության առաջին արդյունքը կարող եք տեսնել «LoveWave» տեսահոլովակում, որի թիզերը կարող եք դիտել հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=TVh0D8MPbmI

Իվետան «Kivera Naynomis» հագուստ է կրել նաեւ «Եվրատեսիլ-2016 օրագիր» ծրագրի շրջանակներում: Մանրամասները հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=MDUWGCnoqXM

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում:

Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է «Come together» (Միավորվենք):

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը