Լրահոս

25.02.2016 16:50


Սպանվածը որոնվում էր որպես անհայտ կորած

Սպանվածը որոնվում էր որպես անհայտ կորած

Փետրվարի 22-ին՝ ժամը 22.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակն ամբողջությամբ եղել է այրված, և հնարավոր չի եղել պարզել ինքնությունը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1982 թ. ծնված Գարիկ Արզունյանի դին է: Գ. Արզունյանը փետրվարի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գ. Արզունյանին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, փայտով գլխին հարվածելով սպանել և այրել է 1969 թ. ծնված Մայիս Խ.-ն, իսկ վերջինիս հանցակից, 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն պարտակել է հանցագործության հետքերն ու հանցագործությունը:
Մայիս Խ.-ն և Արսեն Մ.-ն ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը