Լրահոս

25.02.2016 17:30


Շինհրապարակից կատարված գողությունը բացահայտվեց

Շինհրապարակից կատարված գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 23-ին, Բյուրեղավանի տարածքում գտնվող գործարանի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Գ.-ին, ով խոստովանել է, որ գործարանի տարածքում գտնվող շինհրապարակից գողացել է պլաստմասսե խողովակներ, պլաստմասսե տարա, մետաղյա ձողեր, էլեկտրական շարժիչ և այլ շինարարական պարագաներ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը