Մրցումների առաջին օրը բարեհաջող էր հայ սամբիստների համար
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումների առաջին օրը բարեհաջող էր հայ սամբիստների համար: Պատանիների 75 կգ քաշային կարգում հանդես եկող Մհեր Կարապետյանը արժանացավ բրոնզե մեդալի, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնեց պատվո առաջին հարթակին և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ:
Հոկտեմբերի 9-ին և 10-ին մրցագորգ դուրս կգան մեր մյուս մարզիկները:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա