Լրահոս

25.02.2016 20:30


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 25-ին՝ ժամը 16.03-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Վանատուր թաղամասում տրակտորն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել «ДТ-75» մակնիշի տրակտորը:

***

Փետրվարի 25-ին՝ ժամը 15.58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 68 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Touareg» մակնիշի 51 LZ 005 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը