Լրահոս

25.02.2016 21:30


Բնակարանային գողությունը բացահայտվեց

Բնակարանային գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ալբերտ Չ.-ին: Նա խոստովանել է, որ հունվարին, օգտվելով տանտերերի ՀՀ-ից բացակայելու հանգամանքից, պատուհանը պտուտակահանով բացելով՝ մտել է 1968 թ. ծնված Հայկ Դ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել հեռուստացույց, հեռուստացույցի բարձրախոսների համակարգ, բաճկոններ, կոշիկներ ու ավտոմեքենա լվանալու սարքավորում, որոնք թաքցրել է իր տանը կից գոմում, իսկ վերջին սարքավորումը վաճառել է 27.000 դրամով, սակայն փետրվարի կեսերին տանտիրոջ ՌԴ-ից վերադառնալուց և վաճառված սարքավորումը նրա կողմից հայտնաբերելուց հետո, թաքցրած տեղից ամբողջ գողոնը վերադարձրել է նրան:
Վնասի չափը պարզվում է:
Ալբերտ Չ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը