ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից եւ պաշտոնաբաշխումից հետո անելանելի ծանր դրության մեջ է հայտնվել հանրակրթության ոլորտը:
Ինչպես հայտնի է, անցած տարիներին ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները գործադրեց ոլորտի հանրապետականացումը լիարժեք դարձնելու համար: Եվ հիմա հանրապետության բոլոր կամ գրեթե բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրենները եւ ուսուցչական կազմի ակտիվ հատվածը ՀՀԿ անդամատոմս ունի:
Հիշո՞ւմ եք, թե ամեն տոնական առիթով տնօրեններն ու ուսուցիչները քծնանքի ինչպիսի ռեկորդներ էին խփում՝ ձոներգելով ՀՀԿ ղեկավարին, Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ-ական վերնախավի այլ անդամներին՝ վերջիններիս նվիրված ոտանավորներ արտասանելով:
Հատկապես տնօրեններն ու փոխտնօրենները միայն ՀՀԿ-ին անդամագրվելու ճանապարհով են կարողացել զբաղեցնել կամ պահպանել իրենց պաշտոնները: Իսկ հիմա արդեն ՀՅԴ-ի «երիտասարդ կադրը», որը չորրորդ անգամ է նստում նախարարի աթոռին, այլ կուսակցություն է ներկայացնում:
Իսկապես, դժվար կացության մեջ է հայտնվել հանրապետականացված կրթության ոլորտը, որի գլխավոր դերակատարները մշտապես գործիք են դարձել իշխող ուժի ձեռքին ընտրությունները կեղծելու «հայրենանվեր» գործում: Բայց ահա եկել է դաշնակցական նախարարը եւ ասում է, որ պետք է ոլորտը ապակուսակցականացվի:
Կայքերից մեկին տված հարցազրույցում, ճիշտ է, Լեւոն Մկրտչյանը շատ մանվածապատ է խոսում, իբր, փորձում է վստահեցնել, թե տնօրեններն ու ուսուցիչները պետք է իրենց հիմնական աշխատանքով զբաղվեն, բեռնաթափվեն այլ աշխատանքներից, պետք է երեխաներին կրթեն …և էլի նման վեհ բաներից է խոսում: Սակայն հավատացողն ո՞վ է:
Պարզ է, որ հիմա էլ սկսվելու է տնօրենների եւ ուսուցիչների՝ ՀՀԿ-ից ՀՅԴ «սահուն» անցման փուլը, կամ հանդես են գալու երկու տիրոջ ծառայի դերում: Իսկ «այլ աշխատանքներից» (իմա՝ ընտրական գործընթացներից) նրանց զերծ պահելը ֆանտաստիկայի ժանրից է:
Ակնհայտ է, որ այս ահռելի ներուժը փորձելու է ՀՅԴ–ն օգտագործել ի շահ իրեն, մասնավորապես, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բայց հիմա դաշնակցական նախարարը հույս է հայտնում՝ ասելով, թե նրանք չեն անի այնպիսի քայլեր, որ պատժելի կլինի: Կարծես թե դպրոցների շենքերում այլեւս ընտրական տեղամասեր չեն գործելու, եւ տնօրեններն ու ուսուցիչները չեն ներգրավվելու այդ գործին:
Կարճ ասած, ոլորտը ծանր երկընտրանքի առջեւ է կանգնած՝ մնալ ՀՀԿ անդա՞մ, թե՞ գրվել դաշնակցական (ի դեպ, ասվածը բուհերի ռեկտորներին ու պրոռեկտորներին էլ է վերաբերում):
Մի խոսքով, ողորմելի իրավիճակում են հայտնվել դպրոցներում: Թեպետ, արժեհամակարգային նմանություններով աչքի ընկնող ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կփորձեն «բալանսավորել» անդամատոմսերը:
ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն «կբալանսավորեն» կրթության ոլորտը

Կիմա Եղիազարյան