Լրահոս

26.02.2016 12:05


Կայացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով 7–րդ արտագնա դատական նիստը

Կայացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով 7–րդ արտագնա դատական նիստը

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների սպանության գործով թվով 7-րդ դատավարությունը:

Այսօրվա դատական նիստին կշարունակեն հարցաքննվել գործով հետաքրքրված ռուսական 102-րդ ռազմաբազայի տասնյակից ավելի զինծառայողներ: Նրանցից 6-ը նախորդ նիստերին հասցրել է արդեն վկայություն տալ:

Հիշեցնենք՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։

Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ՝ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության: Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման՝ 10 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ վկաների հարցաքննության ժամանակ լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակման ձայնն անջատվում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը