Լրահոս

26.02.2016 12:35


Դրամահավաք Վարդգես Գասպարիի համար

Դրամահավաք Վարդգես Գասպարիի համար
Կիրակի օրը՝ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-18:00–ն, Ազատության հրապարակում (ՀովհաննեսԹումանյանիարձանիկողքին), կանցկացվի դրամահավաք, որի արդյունքում հավաքված ամբողջ գումարը նույն օրն անմիջապես կփոխանցվի ՀՀ իշխանությունների կողմից կալանավորված և բռնաճնշումներին ենթարկվող քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին։
Վարդգես Գասպարին ունի հիվանդ երեխա, և հաստատապես այս նախաձեռնությունը խիստ կարևոր է իր և իր ընտանքի համար: Կախված հավաքված գումարի չափից՝ հնարավոր կլինի նաև ծածկել Վարդգես Գասպարիի մեկուսարանում գտնվելու հետ կապված ծախսերը (դեղորայք, սնունդ, հագուստ և այլն):

Այսկերպ պետք է փորձել օգտակար լինել Վարդգես Գասպարիին և իր ընտանքին, որի միակ կերակրողն ինքն էր:
Վարդգես Գասպարին այն եզակի անձանցից է, ով միայնակ և անկախ հանգամանքներից անկոտրում պայքարել և պայքարում էՀ Հ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ տիրող անպատժելիության և ապօրինությունների դեմ։ Մեր բարոյական պարտքն է այսօր կանգնել իր և իրընտանիքի կողքին։ Բոլորի ակտիվ մասնակցությունը չափազանց կարևոր է։
Նախաձեռնության անդամներ՝
Մարիա Հովսեփյան
Անի Կաղինյան

Այս խորագրի վերջին նյութերը