Ինչպես են ՀՅԴ-ում տարանջատում բիզնեսն ու քաղաքականությունը
Մի ժամանակ ՀՅԴ-ն իր առաջարկած յոթ կետերը դարձրել էր Նոր կտակարան՝ փորձելով ցույց տալ, թե ինչ սկզբունքային ուժ է:
«ՀետկանչելՀՀստորագրությունըհայ-թուրքականարձանագրություններից»,- գրված է ՀՅԴ պլատֆորմի 7-րդ կետում:
Այս կետն անկյունաքարայինն էր պլատֆոմում, քանզի «Ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով էր, որ դաշնակցականները դուրս եկան կոալիցիայից: Եվ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների թեման, այսպես ասած, ՀՅԴ-ի «կանյոկն» է ու այդ կառույցի հիմքում ընկած փիլիսոփայությունը:
ՀՅԴ-ում բացառում էին Սերժ Սարգսյանին միանալը, քանի դեռ առկա են Նալբանդյանի դրած ստորագրությունները:
Հայ-թուրքական արձանագրությունների տակ ՀՀ ստորագրության առկայությամբ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելը, սակայն, ցույց տվեց, որ ՀՅԴ-ական «Նոր կտակարանը» քաղաքական առևտրին «գաղափարական» տեսք տալու նպատակ էր հետապնդում: Ու հենց լավ գին տվող եղավ, անմիջապես պլատֆորմն ուղարկվեց արխիվ:
Նույն արժեքն ունի նաև Բաղրամյան փողոցի «հերոս» Արմեն Աշոտյանի ու Աղվան Վարդանյանի ստորագրած փաստաթուղթը:
Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան գործարքի բուն նպատակը բացարձակապես կապ չունի հանրային ու պետական շահի հետ, և կողմերը որոշակի բառեր շարադրելով համաձայնագրի մեջ՝ ընդամենը սպիտակ թուղթը մի քիչ սևացնելու խնդիր են լուծել և ապահովել գործարքի ձևական կողմը:
Որպեսզի ավելի առարկայական լինի մեր այս պնդումը, բերենք մեկ թարմ օրինակ:
ՀՅԴ-ի վերոնշյալ պլատֆորմի 4-րդ կետում կարդում ենք. «Հստակտարանջատելբիզնեսնուքաղաքականությունը»:
Օրերս ծնված ՀՀԿ և ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում էլ այդ թեմայով մի երկու ձևակերպում կա: Եվ ի՞նչ:
Դժվար է ասել, թե ում է ուղղված բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու ՀՅԴ-ական կոչը, և ինչ են հասկանում այդ կոչի տակ ՀՅԴ-ում, բայց փաստն այն է, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատող, շահերի բախման դեպքերը բացահայտող ու կանխող ՀՅԴ-ն նախարար դարձած նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ է տանում գործարար և քաղաքական կյանքում որևէ նախադասությամբ աչքի չընկած Կարեն Շահմուրադյանին, ով, ամենայն հավանականությամբ, փողի դիմաց է հայտնվել ՀՅԴ ցուցակում: Եթե դա այդպես չէ, ապա մենք պետք է մինչև հիմա տեսած լինեինք այդ գործարարի քաղաքական ակտիվությունն ու լսած լինեինք նրա մտքերը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ: Չենք տեսել ու չենք լսել:
Բայց չէ՞ որ խորհրդարանը խոսելու տեղ է և քաղաքական թիվ մեկ մարմինը: Եթե ՀՅԴ-ն բերում է «չխոսկանի», ապա ինչո՞վ է նա տարբերվելու ԱԺ-ում Սերժ Սարգսյանի թիմակից մյուս «չխոսկաններից»:
Հարցը տվյալ դեպքում Շահմուրադյանը չէ: Հարցն այն է, որ քաղաքական առևտրի մեջ մտածները դեմագոգիայով են զբաղված և փորձում են երկու անձանց միջև կնքված գործարքին տալ պետական ու հանրային նշանակություն: Բայց դե, քանի՞ մարդ կա, որ կհավատա այդ ամենին:
Համ էլ՝ իշխանության և բիզնեսի սերտաճման առումով ՀՀԿ ղեկավարը մեր երկրի թիվ մեկ սուբյեկտն է: Դե թող ՀՅԴ-ն բացահայտի ու կանխի, օրինակ, հեղուկ վառելիքի ոլորտում առկա շահերի բախումը, ու փորձի հասկանալ, թե ինչու են մեզ մոտ բենզինն ու վառելիքը Վրաստանում գործող գներից զգալի բարձր, ինչու է գազը սահմանին հասնում էժան ու հետո սպառողին մատակարարվում կրկնակի թանկ, ինչու է Երևանի քաղաքապետարանից վերցված եկամտաբեր ոլորտները տրված ՀՀԿ ղեկավարի շրջապատին և այլն, և այլն, և այլն: Այս «ինչուների» քանակը շատ է: Հենց դաշնակցականները դրանցից գոնե մեկը բացահայտեն ու կանխեն թալանը, թող զանգեն մեզ՝ աչքալուսանքի համար:
Ինչպես են ՀՅԴ-ում տարանջատում բիզնեսն ու քաղաքականությունը
Մի ժամանակ ՀՅԴ-ն իր առաջարկած յոթ կետերը դարձրել էր Նոր կտակարան՝ փորձելով ցույց տալ, թե ինչ սկզբունքային ուժ է:
«Հետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»,- գրված է ՀՅԴ պլատֆորմի 7-րդ կետում:
Այս կետն անկյունաքարայինն էր պլատֆոմում, քանզի «Ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով էր, որ դաշնակցականները դուրս եկան կոալիցիայից: Եվ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների թեման, այսպես ասած, ՀՅԴ-ի «կանյոկն» է ու այդ կառույցի հիմքում ընկած փիլիսոփայությունը:
ՀՅԴ-ում բացառում էին Սերժ Սարգսյանին միանալը, քանի դեռ առկա են Նալբանդյանի դրած ստորագրությունները:
Հայ-թուրքական արձանագրությունների տակ ՀՀ ստորագրության առկայությամբ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելը, սակայն, ցույց տվեց, որ ՀՅԴ-ական «Նոր կտակարանը» քաղաքական առևտրին «գաղափարական» տեսք տալու նպատակ էր հետապնդում: Ու հենց լավ գին տվող եղավ, անմիջապես պլատֆորմն ուղարկվեց արխիվ:
Նույն արժեքն ունի նաև Բաղրամյան փողոցի «հերոս» Արմեն Աշոտյանի ու Աղվան Վարդանյանի ստորագրած փաստաթուղթը:
Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան գործարքի բուն նպատակը բացարձակապես կապ չունի հանրային ու պետական շահի հետ, և կողմերը որոշակի բառեր շարադրելով համաձայնագրի մեջ՝ ընդամենը սպիտակ թուղթը մի քիչ սևացնելու խնդիր են լուծել և ապահովել գործարքի ձևական կողմը:
Որպեսզի ավելի առարկայական լինի մեր այս պնդումը, բերենք մեկ թարմ օրինակ:
ՀՅԴ-ի վերոնշյալ պլատֆորմի 4-րդ կետում կարդում ենք. «Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը»:
Օրերս ծնված ՀՀԿ և ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրում էլ այդ թեմայով մի երկու ձևակերպում կա: Եվ ի՞նչ:
Դժվար է ասել, թե ում է ուղղված բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու ՀՅԴ-ական կոչը, և ինչ են հասկանում այդ կոչի տակ ՀՅԴ-ում, բայց փաստն այն է, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատող, շահերի բախման դեպքերը բացահայտող ու կանխող ՀՅԴ-ն նախարար դարձած նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ է տանում գործարար և քաղաքական կյանքում որևէ նախադասությամբ աչքի չընկած Կարեն Շահմուրադյանին, ով, ամենայն հավանականությամբ, փողի դիմաց է հայտնվել ՀՅԴ ցուցակում: Եթե դա այդպես չէ, ապա մենք պետք է մինչև հիմա տեսած լինեինք այդ գործարարի քաղաքական ակտիվությունն ու լսած լինեինք նրա մտքերը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ: Չենք տեսել ու չենք լսել:
Բայց չէ՞ որ խորհրդարանը խոսելու տեղ է և քաղաքական թիվ մեկ մարմինը: Եթե ՀՅԴ-ն բերում է «չխոսկանի», ապա ինչո՞վ է նա տարբերվելու ԱԺ-ում Սերժ Սարգսյանի թիմակից մյուս «չխոսկաններից»:
Հարցը տվյալ դեպքում Շահմուրադյանը չէ: Հարցն այն է, որ քաղաքական առևտրի մեջ մտածները դեմագոգիայով են զբաղված և փորձում են երկու անձանց միջև կնքված գործարքին տալ պետական ու հանրային նշանակություն: Բայց դե, քանի՞ մարդ կա, որ կհավատա այդ ամենին:
Համ էլ՝ իշխանության և բիզնեսի սերտաճման առումով ՀՀԿ ղեկավարը մեր երկրի թիվ մեկ սուբյեկտն է: Դե թող ՀՅԴ-ն բացահայտի ու կանխի, օրինակ, հեղուկ վառելիքի ոլորտում առկա շահերի բախումը, ու փորձի հասկանալ, թե ինչու են մեզ մոտ բենզինն ու վառելիքը Վրաստանում գործող գներից զգալի բարձր, ինչու է գազը սահմանին հասնում էժան ու հետո սպառողին մատակարարվում կրկնակի թանկ, ինչու է Երևանի քաղաքապետարանից վերցված եկամտաբեր ոլորտները տրված ՀՀԿ ղեկավարի շրջապատին և այլն, և այլն, և այլն: Այս «ինչուների» քանակը շատ է: Հենց դաշնակցականները դրանցից գոնե մեկը բացահայտեն ու կանխեն թալանը, թող զանգեն մեզ՝ աչքալուսանքի համար:
Կարեն Հակոբջանյան