Լրահոս

26.02.2016 20:30


Ձերբակալություն խուզարկությունից հետո

Ձերբակալություն խուզարկությունից հետո

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Մայիս Խ.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում: Բնակարանից հայտնաբերվել է մոտ 100 գրամ կանեփանման, դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Մայիս Խ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը