Լրահոս

26.02.2016 21:30


Երևանի Չեխովի անվան դպրոցում բացվել է Կոնֆուցիուսի դասարան

Երևանի Չեխովի անվան դպրոցում բացվել է Կոնֆուցիուսի դասարան

Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ բացվել է Կոնֆուցիուսի դասարան, որն առաջինն է Հայաստանում:

Ծրագրի նպատակը հայ պատանիներին չինարենին և այդ երկրի մշակույթին ծանոթացնելն է: Դասընթացները նախատեսված են 5-րդից բարձր դասարանների աշակերտների համար: Ուսուցման ընթացքում նախատեսված են նաև ճանաչողական այցեր Չինաստան:

Ի դեպ, Չեխովի անվան դպրոցում, ըստ ցանկության, չինարեն ուսումնասիրում են արդեն 3-րդ տարին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

Գայանե Սողոմոնյանը, ողջունելով դպրոցի նախաձեռնությունը, ընդգծել է, որ չինարենի ուսուցումն աշակերտների համար կդառնա աշխարհին նայելու ևս մեկ պատուհան, իսկ Կոնֆուցիուսի գաղափարներով ապրելը՝ օրինակելի կենսակերպ:

«Չինական գարնան ավետիս» միջոցառման շրջանակում ներկայացվել է կալիգրաֆիայի, ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Հյուրերը դիտել են նաև դպրոցի աշակերտների մասնակցությամբ չինարենով բեմադրված «Չինական լապտերներ» մանկական ներկայացումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը