Լրահոս

27.02.2016 15:25


Հրդեհ Լոռու մարզում

Հրդեհ Լոռու մարզում

Փետրվարի 27-ին՝ ժամը 07.34-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.18-ին, մարվել՝ 08.48-ին: Նախասրահում և ննջասենյակում ամբողջությամբ այրվել է գույքը, երկու դուռ և երկու պատուհան:

Այս խորագրի վերջին նյութերը