Լրահոս

27.02.2016 18:00


22-ամյա աղջկա հեծանիվը գողացողին հայտնաբերեցին

22-ամյա աղջկա հեծանիվը գողացողին հայտնաբերեցին

Փետրվարի 24-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1994 թ. ծնված Ծաղիկ Ս.-ն և հայտնել, որ իրենց շենքի 4-րդ հարկի աստիճանահարթակից գողացել են իր հեծանիվը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին, տներից մեկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Էդգար Ղ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը