Լրահոս

27.02.2016 16:20


Գողությունները բացահայտվեցին

Գողությունները բացահայտվեցին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն 2015 թ. դեկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 15.000 դրամ արժողության բաճկոն:
Փետրվարի 25-ին՝ ժամը 21.00-ին, Երիբեկ Ք.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ նա
- փետրվարի 24-ին՝ ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 39 հասցեում գտնվող ընկերության գրասենյակից գողացել է բջջային հեռախոս:
- փետրվարի 17-ին Կոմիտասի պողոտայի 8 հասցեում գտնվող ընկերության վաճառքի սրահից գողացել է 2 բջջային հեռախոս` պատճառելով 108.900 դրամի նյութական վնաս:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը