Լրահոս

27.02.2016 15:30


Փետրվարի 21-27-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց

Փետրվարի 21-27-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը