Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 397 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ արձանագրվել է դեպքերի աճ 74-ով կամ 22.9 %-ով: Փոքր երկրի համար սա ճգնաժամային ցուցանիշ է:
Վերջին տվյալներին ծանոթ չեմ: ԱՎԾ-ն զարթնում ու տվյալներ է հրապարակում ըստ հրահանգի, դրա համար էլ տեղյակ չեմ: Այսինքն՝ 2015-ի երկրորդ կիսամյակի մասին տվյալների չեմ հանդիպել:
Եվ հիմա տեղեկանում եմ, որ Նուբարաշենի դպրոցում ինքնասպանության փորձ է կանխվել: Երկու անչափահասներ՝ 10 եւ 14 տարեկան եղբայրները, պապիկին հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել՝ կախվելու միջոցով: Սա զարհուրելի բան է:
Ավելի զարհուրելին այն է, որ նման փաստին մեր հանրությունն արդեն չի արձագանքում, կարդում է ու անցնում: Բայց մեր երեխաներն են արդեն ցանկանում դիմել նման քայլի, ինչն ահազանգ է այն մասին, որ ինքնասպանություն գործել ցանկացողների տարիքային շեմը ներառում է ոչ միայն երիտասարդներին ու տարեցներին, այլեւ մանուկներին եւ դեռահասներին: Ահավոր է:
Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է՝ կոնկրետ տվյալ գիշերօթիկում ի՞նչ բարքեր են տիրում, որ երեխաներն այլեւս չեն ցանկանում ապրել: Երեւի, Աշոտյանը կիմանա, մեկ էլ «նոր» նախարարը:
Իսկ ընդհանրապես, ինքնասպանությունների աճը ցուցանում է մի բան՝ երկրում բարոյահոգեբանական իրավիճակը նողկալիից նողկալի է: Խորհրդարան կոչված խորդանոցում մի օր կարո՞ղ են մեծամասնության ներկայացուցիչները քննարկման առարկա դարձնել այս խնդիրը, թե՞ այնտեղ միայն մտածում են՝ ինչ անեն, ինչպես անեն, որ հաջորդ ԱԺ-ում էլ լինեն: Ջհանդամը, թե մարդիկ ինքնասպանություն չեն գործում. կարեւորը՝ գրպանում մանդատ ունենալն է՝ «Վերջի բոլշեւիկի» կամեցողությամբ:
Ինչու են ինքնասպանվում «ապահով Հայաստանում»

Կիմա Եղիազարյան