Ոչ մի բանական մարդ չի կարող նորմալ համարել «Լրագիր.ամ»-ի հարցադրումները, որոնք ուղղված են փողոցում հանդիպող պատահական մարդկանց:
Ահա այդ հարցերը՝ «Ինչո՞ւ չեք արտագաղթում», «Եթե կարողանայիք՝ որ երկիր կարտագաղթեիք»:
Ի դեպ, այս կայքն այնքան «գրագետ» է, որ իր տեսանյութի վերնագրում հարցական նշանը սխալ տեղում է դրել՝ «Ինչու՞»: Ողորմելի ու ողբալի «գրագիտություն»: Ինչեւէ:
Սույն կայքը, որ ձեւացնում է, թե, իբր, ընդդիմադիր է, լիովին գործում է Բաղրամյան 26-ի դաշտում (ինչպես լրատվական դաշտի 99 տոկոսը): Եվ այս կայքն այլ թեմա չի գտնում արծարծելու, քան նման ձեւակերպմամբ հարցադրումներով փողոցներում մարդկանց ապուշացնելը:
Սույն կայքը մի կողմից ձոներգում է Սերժ Սարգսյանի վերջին ելույթի «թեզիսները», մյուս կողմից, ահա՛, այսպիսի հարցադրումներով փողոցներն է չափչփում: Ստորագույն քայլ է սա: Թափառել փողոցներում ու հարցնել՝ բա խի՞ եք մինչեւ հիմա մնացել Հայաստանում, շուտ արեք՝ հեռացեք ու նաեւ ասեք՝ ո՞ր երկրում եք ուզում ապրել:
Սա աննորմալ մոտեցում է, որը որդեգրել է Սերժ Սարգսյանին «թաքուն» եւ անթաքույց գովերգող եւ վերջինիս դեմ ընդվզողներին սեւացնող կայքը:
Եթե կուզեք՝ սա լրագրողական դիվերսիա է, որն իրականացնում է «Լրագիր. ամ»-ը՝ Բաղրամյան 26-ի հովանու ներքո: Նողկալի է:
Այդ տեսանյութում միայն մի քաղաքացի է զարմանում։ Նա, լսելով հարցը, վրդովված պատասխանում է. «Դա ի՞նչ հարց է, որ…»։
Մնացածը այս կամ այն կերպ «դուրս են գալիս հարցի տակից»՝ ասելով, թե պապերիս գերեզմանն այստեղ է, դեռ աշխատանք ունեմ, դեռ սովորում եմ… Բայց հնարավորության դեպքում կգնամ…
Ժամանակին ինչ-որ մարդիկ բողոքում էին այս կամ այն երկրի դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերի դեմ՝ ասելով, թե նրանք իրենց այդ ծրագրերով Հայաստանում խթանում են արտագաղթը: Բայց հիմա հայալեզու, թվում է՝ հայկական կայքն է նույն բանը անում: Շատ ավելի նպատակաուղղված, քան օտարերկրյա դեսպանատները:
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամեն բան տեսել էիք, բայց որ պաշտոնապես կքարոզեին արտագաղթը (ընդգծում ենք՝ այդ կայքը Բաղրամյան 26-ի ստորին վերջույթներում աշխատող լրատվամիջոցներից է), ա՛յ, սա նորություն էր (թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ սույն կայքը պարզապես շարունակում է Տիգրան Սարգսյանի «սուրբ» գործը, ով արտագաղթը դրել էր պետական քաղաքականության հիմքում): Որքա՜ն արգահատելի եք դուք:
Բաղրամյան 26-ն արտագաղթի քարոզ է անում

Կիմա Եղիազարյան