Լրահոս

01.03.2016 09:15


Այսօրվանից կմեկնարկեն ծառերի գարնանային էտի աշխատանքները

Այսօրվանից կմեկնարկեն ծառերի գարնանային էտի աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության վերահսկողությամբ՝ մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկելու են ծառերի գարնանային էտի աշխատանքները:

Ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խոր էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:

Նշենք նաև, որ խոր էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում:

Վստահեցնում ենք, որ գարնային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը