Լրահոս

01.03.2016 09:20


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Փետրվարի 29-ից մարտի 1-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևան-Բյուրական ավտոճանապարհին այրվել է 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 200 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2700 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը