Ընտրությունները կեղծվեցին, և բնական է, որ մարդիկ պետք է ընդվզեին։ Ընդվզումն ուժով ճնշվեց, և Սերժ Սարգսյանը հայտնվեց ՀՀ նախագահի աթոռին։
Ասել, որ միայն Սերժ Սարգսյանն է մեղավոր մարտի 1–ի համար, սխալ կլինի։ Սակայն ակնհայտ է, որ ուժի միջոցով ԿԸՀ–ի հայտարարած արդյունքները պաշտպանելու առաջին շահագրգիռ անձը հենց Սարգսյանն էր։
Նա մարտի 1–ի թիվ մեկ շահառուն է։ Բայց այդ օրն ունեցավ նաև այլ շահառուներ, ընդ որում՝ բարիկադի երկու կողմերում։
Ինչպես բոլոր հեղափոխական ու փոթորկալից իրադարձությունների ժամանակ է լինում, հասարակությունն իր տակից հանեց կեղտն ու ի ցույց դրեց։ Այդպիսով եկավ տականքների ժամանակը։
Մարտի 1–ին բոցաշունչ կռիվ տվողներից կամ բարիկադի ընդդիմադիր կողմին համակրողներից ոմանք այսօր Սերժ Սարգսյանի թիմակիցներն են (Խաչատուր Սուքիասյանի մոլը դեռ չե՞ն բացել, լենտը դեռ չի՞ կտրել Սերժ Սարգսյանը)։ Սրանք բացահայտ կամ «տակից» աշխատում են մարտի 1–ի թիվ մեկ շահառուի օգտին՝ ցինիկաբար կուրծք ծեծելով մարտի 1–ի զոհերի համար և դեմագոգիկ ձևով խոսելով արևմտյան (համամարդկային) արժեքներից ու քաղաքացիականությունից։ Այդպես է ստեղծվում գաղջ մթնոլորտը։
Մարտի 1–ի ի հայտ բերած շահառուների կարկառուն ներկայացուցիչ է «1in.am» կայքի ղեկավար և համատեղությամբ մարտի 1–ի թիվ մեկ շահառուի փաստացի մամլո խոսնակ Արման Բաբաջանյանը (սա հիմա «ընդդիմադիր» ու «անկախ» դիրքերից ակտիվորեն քարոզում է Ս. Սարգսյանի փետրվարյան «թեզիսների» օգտին ու խոսում այն մասին, թե ինչպես պետք է նա վերարտադրվի, և ինչպես է պետք այդ գործում սատարել ՀՀԿ ղեկավարին)։ Այսպիսի դեպքերի համար են ասում, որ հեղափոխությունն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում են սրիկաները կամ տականքները։
Նախագահական նստավայրի «պասով» գովազդի մեջ լող տվող, հայրենիքից ու երկրի շահերից ճամարտակող այս տղան 2008–ի դեպքերի ժամանակ բանտում էր։ Նա դատապարտվել էր բանակից ապօրինաբար խուսափելու համար։ Ընդդիմության կողմն անցնելն ու քաղհալածյալի կարգավիճակով բանտից դուրս պրծնելը սրա համար դարձավ տեխնոլոգիական ճանապարհ։ Մարտի 1–ին, սակայն, այդ տեխնոլոգիան չաշխատեց, քանզի հակառակ ճամբարից տիրացան իշխանությանը։ Բայց դա նրան չխանգարեց։ Ճկուն Արմանը շատ արագ վերակողմնորոշվեց ու դարձավ Սերժ Սարգսյանին կցված «անկախ» խոսափող։
Հիմա սա մարտի 1–ի թիվ մեկ շահառուի քարոզով է զբաղված՝ բնականաբար, կոկորդիլոսի արցունքներ թափելով նույն մարտի 1–ի համար։
Ա. Բաբաջանյանն այդ գործում միայնակ չէ։ Նրա պես լիքը կան հաճախորդաց ճամբարում, բայց սա մեջներից ամենակարկառունն է։
Հաշվի առնելով տականքների խրախճանքը վերջին ութ տարիների ընթացքում՝ կարող ենք ասել, որ 2008–ի մարտի 1–ի հետևանքները մինչև հիմա զգացնել են տալիս ու դեռ տալու են, քանի դեռ քաղաքական սանացիա տեղի չի ունեցել։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Քաղաքական «մուտիլովկաների» շրջանակներում Արման Բաբաջանյանը դարձել է Վարդգես Գասպարիի պաշտպանը։ Սա էլ է ցինիզմի և դեմագոգիայի դրսևորում։
Եթե Արմանն այդքան անհանգստացած է քրեակատարողական հիմնարկում Գասպարիի հանդեպ վատ վերաբերմունքի կապակցությամբ, ապա թող դիմի իր վերադասին՝ Բաղրամյան 26, այլ ոչ թե էժանագին բաներ անի՝ ինքզինքը ներկայացնելով որպես քաղհալածյալ։
Թեև, ումից ենք ինչ ակնկալում։ Տականքների ժամանակներ են եկել, ու պետք է փոխել այդ ժամանակները՝ երկաթե ավելով սրբելով հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտը մարտի 1–ի բերած կեղտից։
Մարտի 1–ի շահառուների ժամանակը