Լրահոս

01.03.2016 09:45


Բքի հետևանքով մեքենաներն արգելափակվել են Վարդենյաց լեռնանցքում

Բքի հետևանքով մեքենաներն արգելափակվել են Վարդենյաց լեռնանցքում

Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 29-ին՝ ժամը 07.53-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում բքի և վրաբեր ձյան հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը