Քաղաքական

01.03.2016 12:10


Հ. Աբրահամյանի համար հապշտապ չի եղել էներգետիկայի նախարարի փոփոխության վերաբերյալ կայացված որոշումը

Հ. Աբրահամյանի համար հապշտապ չի եղել էներգետիկայի նախարարի փոփոխության վերաբերյալ կայացված որոշումը

ՀՀ էներգետիկայի նախարարի փոփոխության վերաբերյալ կայացված որոշումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար հապշտապ չի եղել։

«Ձեզ համար հապշտապ որոշում էր, ինձ համար հապշտապ չէր»,- այսօր Էներգետիկայի նախարարությունում լրագրողներին ասել է վարչապետը՝ չցանկանալով, սակայն, մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված այս որոշումը: Նախարարությունում Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին:

Հիշեցնենք՝ նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Նրա մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը