Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտում այնպիսի գաղջ ու անբարոյական մթնոլորտ է, որ պարզապես սրտխառնոց է առաջացնում։
Սերժ Սարգսյանին ութ տարվա ընթացքում հաջողվեց հաճախորդների այնպիսի բանակ ստեղծել և այնպիսի հարաբերություններ ձևավորել, որ անբարոյականությունը, դհոլությունը և ծախվածությունը դարձան խաղի կանոն ու նորմա (այս ամենի սերմերը նա 2008–ից առաջ էր ցանել, բայց բերքահավաքը սկսվեց ութ տարի առաջ տեղի ունեցած նախագահական «ընտրություններից» հետո)։
Արդյունքում՝ 2008–ի մարտի 1–ի թիվ մեկ շահառուին կցվել են մարդիկ, ովքեր դեմագոգիկ ձևով կուրծք են ծեծում զոհերի համար։
Հաճախորդներից ամեն մեկը՝ որպես «պտուտակ», իր տեղն ունի «Գեբելսյան» քարոզչամեքենայում։
Հայկազն Ղահրիյանի խմբագրած «Lragir.am»–ն, օրինակ, Սերժ Սարգսյանին պաշտպանում է «արևմտամետության» կոդերով ու հիացական գնահատականներ ներկայացնում ՀՀԿ ղեկավարի վերջին ելույթի կապակցությամբ։
Ճիշտ է, Հայկազի էնտուզիազմը վերջին օրերին մի փոքր մարել է, բայց դե, «Վերջի բոլշևիկին» սպասարկելու ցանկությունը շարունակում է մնալ նույն մակարդակի վրա։
«1in.am»–ի Արման Բաբաջանյանը, ով ներկայանում է որպես նախկին քաղհալածյալ (իրականում նա սովորական բանակից փախնող է, ինչպիսիք որ շատ են Սերժ Սարգսյանի շրջապատում), ՀՀԿ ղեկավարի դարդն է լացում արդեն 2022 թվականի համար։ Արմանը գրում է, թե ինչ պետք է անի Սարգսյանը վեց տարի հետո կրկին վերարտադրվելու համար։ Ասել է թե՝ 2017–ի պահով նա համոզված է, որ կհաջողվի անհրաժեշտ տոկոսները «խփել»։ Իսկական քաղաքացիականն ու ազատականը հենց այդպիսին պետք է լինի՝ պետք է «հակաօլիգարխիկ» պայքարի կոչերով «բալետանի»ՀՀ թիվ մեկ օլիգարխի համար։
Բաբաջանյանի հիմնական թեզիսն այն է, թե, իբր, Սերժ Սարգսյանին ցմահ իշխելու համար անհրաժեշտ է վատ ենթականերից մաքրել համակարգը, ու ամեն ինչ կարգին կլինի։ Այսինքն՝ առաջ է քաշվում «Լավ ցար, վատ բոյարներ» էժանագին սցենարը։ Եվ այս ամենն անում է մարտի 1–ին բարիկադի այն կողմի համար ցավող Արման Բաբաջանյանը։ Նա լացում է մարտի 1–ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանի դարդը։
Նույն գործի վրա է նաև մեկ այլ «պտուտակ»Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կոչվող կուսակցության նախագահը։ Բայց տարբերությունն այն է, որ սա «գեղցի» է և հաճախորդությունն այնքան քյարթու ձևով է անում, որ ծիծաղ է առաջացնում անգամ Դավալուի եփած հավերի մոտ։
Սա տարավ ու բերեց, թե բա՝ Սերժ Սարգսյանը մարտի 1–ի զոհն է, և դա առաջին հերթին հենց իրեն էր հարվածում։ Ինչ ասես՝ լսել էինք, բայց որ Սերժը մարտի 1–ի զոհն է, միայն Արամի պես հաճախորդի մտքով կանցներ։
Երևի ՀՀԿ ղեկավարը մարտի 1–ին տանը բարձի տակ հոնգուր–հոնգուր լացել է, խնդրել է բոլորին, որպեսզի ուժ չկիրառեն, ու ինքը նախագահ չդառնա, բայց չար մարդիկ մարտի 1 են կազմակերպել ու նրան զոռով դարձրել նախագահ։ Ու հիմա Սերժը ստիպված փորձում է այնպես անել, որ ցմահ մնա պետական կառավարման ղեկին։ Ահա այսպիսի բան է ստացվում Արամի ասածից։
Ծանր է հաճախորդի գլխարկը։ Ստիպված ես ապուշություններ դուրս տալ և դեմագոգիայով զբաղվել։
Ովքեր են լացում Սերժ Սարգսյանի դարդը
Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտում այնպիսի գաղջ ու անբարոյական մթնոլորտ է, որ պարզապես սրտխառնոց է առաջացնում։
Սերժ Սարգսյանին ութ տարվա ընթացքում հաջողվեց հաճախորդների այնպիսի բանակ ստեղծել և այնպիսի հարաբերություններ ձևավորել, որ անբարոյականությունը, դհոլությունը և ծախվածությունը դարձան խաղի կանոն ու նորմա (այս ամենի սերմերը նա 2008–ից առաջ էր ցանել, բայց բերքահավաքը սկսվեց ութ տարի առաջ տեղի ունեցած նախագահական «ընտրություններից» հետո)։
Արդյունքում՝ 2008–ի մարտի 1–ի թիվ մեկ շահառուին կցվել են մարդիկ, ովքեր դեմագոգիկ ձևով կուրծք են ծեծում զոհերի համար։
Հաճախորդներից ամեն մեկը՝ որպես «պտուտակ», իր տեղն ունի «Գեբելսյան» քարոզչամեքենայում։
Հայկազն Ղահրիյանի խմբագրած «Lragir.am»–ն, օրինակ, Սերժ Սարգսյանին պաշտպանում է «արևմտամետության» կոդերով ու հիացական գնահատականներ ներկայացնում ՀՀԿ ղեկավարի վերջին ելույթի կապակցությամբ։
Ճիշտ է, Հայկազի էնտուզիազմը վերջին օրերին մի փոքր մարել է, բայց դե, «Վերջի բոլշևիկին» սպասարկելու ցանկությունը շարունակում է մնալ նույն մակարդակի վրա։
«1in.am»–ի Արման Բաբաջանյանը, ով ներկայանում է որպես նախկին քաղհալածյալ (իրականում նա սովորական բանակից փախնող է, ինչպիսիք որ շատ են Սերժ Սարգսյանի շրջապատում), ՀՀԿ ղեկավարի դարդն է լացում արդեն 2022 թվականի համար։ Արմանը գրում է, թե ինչ պետք է անի Սարգսյանը վեց տարի հետո կրկին վերարտադրվելու համար։ Ասել է թե՝ 2017–ի պահով նա համոզված է, որ կհաջողվի անհրաժեշտ տոկոսները «խփել»։ Իսկական քաղաքացիականն ու ազատականը հենց այդպիսին պետք է լինի՝ պետք է «հակաօլիգարխիկ» պայքարի կոչերով «բալետ անի» ՀՀ թիվ մեկ օլիգարխի համար։
Բաբաջանյանի հիմնական թեզիսն այն է, թե, իբր, Սերժ Սարգսյանին ցմահ իշխելու համար անհրաժեշտ է վատ ենթականերից մաքրել համակարգը, ու ամեն ինչ կարգին կլինի։ Այսինքն՝ առաջ է քաշվում «Լավ ցար, վատ բոյարներ» էժանագին սցենարը։ Եվ այս ամենն անում է մարտի 1–ին բարիկադի այն կողմի համար ցավող Արման Բաբաջանյանը։ Նա լացում է մարտի 1–ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանի դարդը։
Նույն գործի վրա է նաև մեկ այլ «պտուտակ» Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կոչվող կուսակցության նախագահը։ Բայց տարբերությունն այն է, որ սա «գեղցի» է և հաճախորդությունն այնքան քյարթու ձևով է անում, որ ծիծաղ է առաջացնում անգամ Դավալուի եփած հավերի մոտ։
Սա տարավ ու բերեց, թե բա՝ Սերժ Սարգսյանը մարտի 1–ի զոհն է, և դա առաջին հերթին հենց իրեն էր հարվածում։ Ինչ ասես՝ լսել էինք, բայց որ Սերժը մարտի 1–ի զոհն է, միայն Արամի պես հաճախորդի մտքով կանցներ։
Երևի ՀՀԿ ղեկավարը մարտի 1–ին տանը բարձի տակ հոնգուր–հոնգուր լացել է, խնդրել է բոլորին, որպեսզի ուժ չկիրառեն, ու ինքը նախագահ չդառնա, բայց չար մարդիկ մարտի 1 են կազմակերպել ու նրան զոռով դարձրել նախագահ։ Ու հիմա Սերժը ստիպված փորձում է այնպես անել, որ ցմահ մնա պետական կառավարման ղեկին։ Ահա այսպիսի բան է ստացվում Արամի ասածից։
Ծանր է հաճախորդի գլխարկը։ Ստիպված ես ապուշություններ դուրս տալ և դեմագոգիայով զբաղվել։
Սամվել Խաչագողյան