Հանրության մոտ տարաբնույթ արձագանքներ կան մարտի 1–ին ոստիկանների՝ սպիտակ մեխակներով ակցիայի կապակցությամբ։ Արձագանքը հիմնականում բացասական է, ինչը հասկանալի է։
Հասկանալի է, քանի որ ամեն ինչի ֆալշը չի կարող դրական զգացումներ առաջացնել։
Շարքային ոստիկաններին հրահանգել էին ծաղիկներ դնել մարտի 1–ի զոհերի հիշատակին, նրանք էլ դրել էին։ «Վերևում», փաստորեն, նստել մտածել էին ու «կրեաԾիվ» լուծում գտել։
Բայց դե, ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չե՛մ հավատում։
Բ26–ը ոստիկանների ձեռքերով ծաղիկ դնելով՝ ուզում է ցույց տալ, որ սգում է, բայց դա կեղծ է, ինչպես որ կեղծ ու ձևական էր 2013–ի նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո հնչած աղոթքը Ծիծեռնակաբերդում, որովհետև «աղոթքը» ձայն բազմացի կեղծումը պաշտպանելու համար էր, այլ ոչ թե հակառակը։
Հարկ է նկատել, որ ոստիկանների կողմից ծաղիկ դնելը Սերժ Սարգսյանի միակ «կրեաԾիվ» լուծումը չէր։ Նույն տեղում նաև հռչակվեց մարտի 1–ի թիվ մեկ զոհը։ «Թունդ ընդդիմադիր» Արամ Սարգսյանը հայտարարեց, որ մարտի 1–ից առաջին հերթին տուժել է Սերժ Սարգսյանը, և որ մարտի 1–ը Սերժի դեմ կազմակերպված բանսարկություն էր։
Համաձայնե՛ք, որ ոստիկանների՝ ծաղիկ դնելու ակցիան Արամի ասածների համեմատ գրեթե կուսական մաքրության պես մի բան էր։ Եթե այս տեմպով շարունակվի, ապա հետագայում այնպիսի բաների ականատեսը կլինենք, որ էլ դու սուս։
Մարտի 1–ի թիվ մեկ շահառուին մարտի 1–ի ութերորդ տարելիցին մարտի 1–ի զոհ հռչակելը ոչ միայն լկտիություն ու հաճախորդություն է, այլ նաև անաստվածություն՝ Աստծո անունը հաճախ տվող ու քրիստոնեավայել կյանքով ապրողի իմիջով ներկայացող Արամ Սարգսյանի կատարմամբ։
Ու զարմանալին այն է, որ հանրությունը քննարկում ու քննադատում է ոստիկանների կեղծ պահվածքը, բայց անարգանքի սյունին չի գամում Արամ Սարգսյանին։
Եթե մարտի 1–ի ցերեկն Արամը Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1–ի զոհ է հռչակում ՀՀԿ ղեկավարին, ով նախագահի աթոռին է հայտնվել բացառապես մարտի 1–ի շնորհիվ, ապա ինչո՞ւ եք զարմանում, որ Սերժ Սարգսյանը ոստիկանների միջոցով նույն օրվա երեկոյան սպիտակ մեխակների ոստիկանական «ֆլեշ մոբ» է կազմակերպում՝ ի հիշատակ մարտի 1–ի զոհերի։
Եվ ուրեմն, քանի դեռ մեր հասարակությունը չի կազմակերպել Արամ Սարգսյանի ու նրա նմանների քաղաքական հուղարկավորությունը և սպիտակ մեխակներ չի դրել սրանց քաղաքական կարիերայի վրա, ապա չի բացառվում, որ մի օր մարտի 1–ի զոհ հռչակված Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին համարի հանցագործ՝ ընտրությունների ժամանակ իրեն ձայն չտալու համար։
Սպիտակ մեխակներն ու մարտի 1–ի «զոհը»

Կարեն Հակոբջանյան