Լրահոս

09.10.2010 13:39


Ձմեռային ժամանակին անցնելը կարող է առողջության համար վնասակար լինել

Գիտնականները դեռևս վիճում են՝ արդյոք վնասակա՞ր, թե՞ անվնաս է ամառային կամ ձմեռային ժամանակի անցնելը։

Ժամանակի հետ խաղը, որի հետևանքով յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին օրերին ժամերը փոփոխվում են, կարող է վտանգավոր լինել։

Ամեն աշուն, երբ անցում է կատարվում ձմռային ժամանակին՝ ճանապարհների  վրա մահվան դեպքերի թիվը կտրուկ աճում է։

Ըստ բրիտանական RAC ապահովագրական ընկերության հաղորդած տվյալների՝ ամեն տարի արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարները նոյեմբերին շուրջ 50 անգամ ավելի շատ են լինում, քան հոկտեմբերին։ Ճանապարհատրանսպորտային պատահարների յուրաքանչյուր երրորդ դեպքի զոհ է դառնում հետիոտնը։

Փորձագետներն ասում են, որ ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ տալը կարող է խանգարել մարդկանց առօրյա քունը և ծանր հոգնածություն առաջացնել։

Ըստ բազմաթիվ գիտնականների՝ նոր ժամանակին լիովին հարմարվելու համար մարդկանց 3 օր է հարկավոր։

Մարդիկ կարող են իրենց հանգիստ զգալ անկողնում 1 ժամ ավելի անցկացնելով, սակայն իրականում 3 օր կպահանջվի, մինչև օրգանիզմը փոխոխությանը կսովորի։

Որպեսզի կարողանան պայքարել ձմեռային ժամանակի անցնելու հետևանքով առաջացած բացասական հետևանքների դեմ, փորձագետները խորհուրդ են տալիս 3 օր մեկուսանալ, ավելի երկար հանգստանալ և աստիճանաբար հարմարվել։

Այս խորագրի վերջին նյութերը