Լրահոս

03.03.2016 08:55


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 50/1 շենքի մոտակայքում այրվել է 200 քմ բուսածածկույթ, Իսակովի պողոտայի թիվ 10/18 հասցեի մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք, Էջմիածնի հին խճուղում գտնվող Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մոտակայքում՝ 7000 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Գետափնյա գյուղի 2-րդ փողոցում՝ 500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռու խճուղու և Նարեկացու փողոցի խաչմերուկի մոտակայքում՝ 900 քմ, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի սկզբնամասում՝ 15 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը