Լրահոս

03.03.2016 11:58


ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով միանալ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին 2017թ. ֆինանսական տարում ավելի շատ օգնություն ցուցաբերելու իրենց ջանքերին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Կոնգրեսականները, մասնավորապես, առաջարկում են առնվազն 5 մլն դոլար հատկացնել 2016թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար և կայուն զարգացման ծրագրերի համար, առնվազն 40 մլն դոլար՝ 2017թ. Հայաստանի տնտեսական օգնության համար, դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի դադարեցրել սահմանային հարձակումները, վերջ չի տվել պատերազմը վերսկսելու սպառնալիքներ հնչեցնել և չի համաձայնել խաղաղ ճանապարհով լուծել տարածաշրջանային հակամարտությունները, Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը տրամադրել Ջավախքի զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես բանակցային լիիրավ կողմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը